Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի

Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Times.amԱպրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում