Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը վատացել է

Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը վատացել է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԿորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապայի բաժանմունք: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Դաունինգ սթրիթին:

Նշվում է, որ վարչապետի առողջական վիճակը վատացել է, դրա համար բժիշկերը նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխելու մասին որոշում են կայացրել:

The Guardian-ն իր հերթին գրում է, որ Ջոնսոնը խնդիրներ չունի գիտակցության հետ, նրան այլ բաժանմունք են տեղափոխել ապահովության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում