AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Իշխանություններն անում են այն, ինչը նախկինում հեգնում էին

 

«Արտակարգ դրության պայմաններում կասեցվել է տնտեսության բազմաթիվ ճյուղերի աշխատանքը։ Եվ միայն շատ քիչ թվով տնտեսվարողներ են շարունակում իրենց գործունեությունը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մթերային խանութներին և դեղատներին։

Եվ այսպիսի պայմաններում, երբ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, մեծացել է նպարեղենի և առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկը, ինչն արդյունք է այն հանգամանքի, որ քաղաքացիները, ունենալով որոշակի անհանգստություններ, թե մոտ ապագայում կարող է ապրանքների դեֆիցիտ առաջանալ, ավելի շատ գնումներ են կատարում, քան անհրաժեշտ է։ Պահանջարկի ավելացմանը զուգընթաց բարձրանում են նաև ապրանքների գները։

Ապրանքների գների բարձրացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ որոշակի խոչընդոտներ և արգելքներ կան առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հետ կապված։ Չհաշված, որ Վերին Լարսի անցակետում այս օրերին բեռնատարների կուտակումներ են նկատվում, հնարավոր չի լինում արդյունավետ կերպով իրականացնել արտահանման և ներմուծման գործընթացը, իսկ կուտակումների հետևանքով որոշ մթերքներ նույնիսկ փչանում են։

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների հետ մեկտեղ գնաճը սկսել է հարվածել քաղաքացիների գրպանին։ Գնաճը հատկապես զգալի չափերի է հասել սննդամթերքի շուկայում։

Ի դեպ, երեկ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ նշեց, որ արտակարգ դրության շրջանում հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճ:

Ու բնականաբար այս իրավիճակում ենթադրվում է, որ պետությունը որոշակի գործիքներ պետք է կիրառի, որ պարենային ապրանքների անհարկի թանկացումներ չլինեն, որպեսզի առանց այն էլ ներկայիս սուղ ֆինանսական միջոցներով բնակչությունը կարողանա հոգալ իր պահանջները։

Դրա համար պահանջվում է, որ կառավարությունը ակտիվ քայլեր ձեռնարկի մատակարարումների կազմակերպման այլընտրանքային լոգիստիկ ուղղությունների կիրառման նպատակով, սակայն կառավարությունը գնաճը մեղմելու փոխարեն ընդունում է իր անկարողությունը այս հարցում։

Դրա վառ վկայությունն է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետևյալ հայտարարությունը. «Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»։

Իսկ ի՞նչ է նշանակում ընտրել ապրանքների փոխարինիչները, երբ որ յուրաքանչյուր պարենային ապրանք ունի իր դերը և կարևորությունը։ Տարբեր է նաև դրանց օգտակարության աստիճանը և կիրառելիությունը։

Հաշվի առնենք, որ ժամանակին հենց այդպիսի մոտեցման համար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հեգնում նախկին իշխանություններին՝ նշելով. «Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը:

Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը: Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ...Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է...»։

Եվ ստացվում է, որ այսօր Փաշինյանի իշխանությունն է այնպիսի քաղաքական մոտեցում որդեգրել, ինչը ինքը հեգնում էր նախկինում։ Սա ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունների և վարչապետ Փաշինյանի իշխանության հակադրության դրսևորումներից մեկն է։ Եվ բացառված չէ նաև, որ առաջիկայում կարող է նաև թանկանալ հացը, ինչի ահազանգերը արդեն կան. ի՞նչ փոխարինիչներ կարող են առաջարկել իշխանությունների ներկայացուցիչները հացի պարագայում։ Գաթա՞...»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը «Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում «Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ «Փաստ»․ Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 28 Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan