Փաշինյանը` Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին

Փաշինյանը` Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Այսօր մենք գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք և այն պետք է անպայման լուծենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ, գազի գնի նվազեցման հարցն ենք քննարկել։ Ասել եմ՝ հաշվի առնելով այս ճգնժամային իրավիճակը, ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի և ՌԴ նախագահը կմիջամտի այս գործընթացին, որ կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Կառավարության և մեր հանրության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել», – ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում այսօր էլ կրկնել է՝ ճիշտ կլինի, որ Հայաստանը ռուբլով վճարի գազի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում