AM | RU
USD
EUR
RUB

Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԵրեկ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտ է ուղարկվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ նրան չեն ընդունել՝ առաջարկելով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդը, սակայն, շտապօգնության մեքենայում մահացել է։ Այս մասին տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:

«Հիվանդն իրականում եղել է շատ ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում: Որոշակի պարամետրեր շեղված են եղել, պոլիօրգանային անբավարարություն է սկսված եղել: Կարճ ժամանակում հետազոտություններ են արվել, հաստատվել էպոլիսոգմենտալ թոքաբորբ: Բժշկական կենտրոնի բժիշկները որոշակիորեն վիճակը կարգավորել են: Նմանատիպ ծանր հիվանդների առումով մշտապես համագործակցում ենք Երևանի կլինիկաների հետ: Կյանքը փրկելու համար հիվանդին տեղափոխել են Երևան, բայց, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, մեր հիվանդին չեն ընդունել: Նրա մոտ ո՛չ կորոնավիրուս է եղել, ո՛չ էլ կոնտակտ հիվանդների հետ: Տեղափոխությունը շարունակվել է դեպի «Էրեբունի» ԲԿ, բայց հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ նա մահացել է՝ հիվանդանոց հասնելու պահին: Փորձել են ռեանիմացիա անել, չի ստացվել», - ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Մանուկյանը նշեց, որ հիվանդը կորոնավիրուսի համար չի թեստավորվել, ստացել են բանավոր հավաստիացումներ, որ կոնտակտ չի ունեցել վարակված որևէ անձի հետ:

«Այդ պահին առաջնային էր հիվանդի կյանքը փրկելը», - ասաց նա։

Հարցին՝ եթե հիվանդի մոտ կորոնավիրուս չի եղել, ինչո՞ւ են վերջինիս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխել՝ այդպիսով ժամանակ կորցնելով, Վարդան Մանուկյանը պատասխանեց, որ պացիենտի կյանքը փրկելու համար նման որոշում կայացրել է շտապօգնության բժիշկը՝ ոչրոշելով կանգ առնել հենց նշված հիվանդանոցում:

«Շտապօգնությունը շատ ժամանակ չի կորցրել, և բժիշկն ավելի մոտիկ հիվանդանոց է ընտրել՝ ելնելով հիվանդի ծանրության աստիճանից», - պարզաբանեց Աբովյանի ԲԿ-ի տնօրենը:

Նշենք, որ մահացածի հարազատներն առավոտյան բողոք են ներկայացրել, դիակը փորձաքննության ենթարկելու որոշում է կայացվել:

 

Լրահոս
Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan