Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ

Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.amՄենք խնդիր ենք դրել, որ առաջիկա օրերին կորոնավիրուսի թեստերի օրական քանակը դարձնենք հազար, այժմ դրանք տատանվում են 200-400-ի միջակայքում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մոտ 70 հազար թեստեր են գնում, գիտական ինստիտուտներից մեկ հետ քննարկում են թեստերի տեղական արտադրություն ստեղծելը: «Մոլեկուլային կենսաբանության ինստիուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք անելու, մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա: Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք անել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում