Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես

Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱրարատի մարզից թռչնաբույծ Գոքոր Քադիմյանը Tert.am-ին ահազանգել է, որ կարանտինի պատճառով չի կարողանում իր արտադրանքն իրացնել: «Թռչունների մեծ մասն Արցախում եմ վաճառում, քանի որ Հայաստանում հիմա ցուրտ է: Ես արդեն գյուղատնտեսական վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, հիմա չեմ կարողանում վաճառեմ, ինձ թուղթ չեն տալիս, որ տանեմ Արցախ, ոչ էլ բանկերն են գումար տալիս: Բանկերին ասում եմ, որ գոնե ինձ գումար տվեք՝ ես ճտերին մեկ շաբաթ, տասը օր էլ պահեմ, էլի չեն տալիս»,-ասաց նա:

Քաղաքացին նշեց, որ Հայաստանում այդքան պահանջարկ չկա, որ տեղում սպառի, բացի այդ էլ, մեզ մոտ մայիսին է վաճառվում, իսկ ինքը չի կարող այդքան պահել:

Նա նշեց, որ այս պահին 12 հազար հատ ճուտ ունի: «Էլ չեմ կարողանում կերակրել, երևի մեկ-երկու օր էլ կերակեմ, կերը վերջանա՝ սատկելու են: Ում դիմում եմ, ասում են՝ չենք կարող օգտակար լինել, ասում են նստեք տունը»,-ասաց գյուղատնտեսը:

Ինչ վերաբերում է կառավարության աջակցության ծրագրերին՝ նա ասաց, որ դա իր վրա չի անդրադառնում, քանի որ անհատ ձեռներեց չէ, այլ՝ գյուղատնտես, իսկ կառավարության խոստացած զրո տոկոս գյուղատնռեսական վարկերի համար էլ, կոչ են անում ապրիլի 15-ից հետո դիմել, իսկ ինքը չի կարող այդքան սպասել: Նա նշեց, որ բացի այդ էլ արդեն վարկ ունի վերցրած և պարտաճանաչ վճարումներ է կատարում:

«Մի քանի օր էլ մնաց, չիմացա, թե ոնց կերակրեմ, այդ 12 հազար ճուտը սատկելու է, բարձեմ ավտոն տանեմ կառավարության դիմացը թաղեմ: Ոչ մի աջակցություն, խորհուրդ, ձեռք բռնել չկա գյուղացուն»,- ասաց նա և նշեց, ամբողջ շաբաթ ուր զանգում է, համար են տալիս՝ ասելով, որ այլ տեղ զանգիր, ու այդպես շարունակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում