AM | RU
USD
EUR
RUB

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Times.am«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

««COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստեղծման օրվանից շարունակում է ստանալ տարբեր ահազանգեր քաղաքացիներից՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմի իրագործման և բժշկական օգնություն ստանալու հետ:

Այդ կապակցությամբ, ելնելով 03.04.2020թ. ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ ամրագրված մի շարք դրույթները պարզաբանելու անհրաժեշտությունից, հայտարարում ենք.

16.03.2020թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 298-Ն որոշմամբ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Նշված որոշման վերաբերյալ, համաձայն ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի, ՀՀ Ազգային ժողովը տվել է իր լռելյայն համաձայնությունը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման ծավալը սահմանվում են արտակարգ դրություն մասին հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ, որի մասին իր իրավական դիրքորոշումը պարտավոր է հայտնել ՀՀ Ազգային ժողովը, որն իրավասու է վերացնել թե արտակարգ դրությունն ամբողջությամբ, թե նման որոշմամբ նախատեսված որոշակի դրույթներ:

Վերոնշյալից հետևում է, որ արտակարգ դրության հայտարարումն ինքնին չի նշանակում, որ կառավարությունը իրավասու է կիրառել օրենքով նախատեսված իրավունքների և ազատությունների բոլոր սահմանափակումներն, այլ միայն նրանք, որոնք նախատեսված են կառավարության այն որոշմամբ, որը ստացել է ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը:

Հետևաբար անթույլատրելի է, որ արտակարգ դրության ընթացքում կառավարությունն իր որոշմամբ, առանց Ազգային ժողովի համաձայնության, արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ կատարի այնպիսի լրացումներ, որոնք նախատեսված են օրենքի 4-րդ հոդվածով :

03.04.2020թ. ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ սահմանվել է օրենքի 9.1 հոդվածի կիրառման թույլտվություն և դրա իրականացման կարգը՝ համապատասխանաբար ՀՀ կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածը լրացնելով նոր 8-րդ գլխով, որը վերաբերում է անձանց հաղորդակցության և ազատ տեղաշարժի իրավունքների լրացուցիչ սահմանափակումներին:

Հաշվի առնելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առկայությունը, կորոնավիրուսի համավարակի դեմ ընթացող պայքարը, զերծ ենք մնում նման որոշման նպատակահարմարության մասին որևէ դատողություն անելուց, սակայն ՀՀ պարետի ուշադրությունն ենք հրավիրում այն բացահայտ հանգամանքին, որ ՀՀ կառավարության 03.04.2020թ. թիվ 461-Ն որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի և օրենքի 4-րդ հոդվածի խախտումներով, հետևաբար կարող է իրավաչափորեն չկատարվել ՀՀ քաղաքացիների և այլ անձանց կողմից:

Հարկ ենք համարում նաև նշել, որ խնդրո առարկա որոշմամբ սահմանափակվում է ոչ թե անձի ազատ տեղաշարժի իրավունքն, այլ ազատության իրավունքը, քանի որ անձը պարտավոր է ոչ թե չմեկնել որևէ վայր կամ տեղանք, այլ անձին կարող է արգելվել լքել կոնկրետ վայրը՝ ինքնամեկուսացման վայրը: Հետևաբար, կիրառված սահմանափակումների դեպքում անհրաժեշտ է ապահովել ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով նախատեսված երաշխիքների իրագործումը, կապված անձնական ազատության իրավունքի հնարավոր խախտումների դեպքում դրանց դեմ պետական իրավասու մարմիններին դիմելու և/կամ դատարաններին բողոքարկելու իրավունքի իրագործման հետ:

Ակնհայտ են նաև որոշակի անհստակություններ անձի ազատության իրավունքի սահմանափակման կիրառման ընթացակարգի հետ կապված՝ մասնավորապես զուրկ է իրավական որոշակիությունից այն կարգավորումը, որ անձին, համապատասխան նախապայմանների առկայության դեպքում, ցուցում է տրվում ինքնամեկուսանալ 14 օրով, մինչդեռ հնարավոր է, որ նա վարակակրի հետ կոնտակտ է ունեցել, օրինակ, 10 օր առաջ և կորոնավիրուսի ախտանշանների հայտնաբերման կամ դրանց բացակայության հաստատման համար այդ դեպքում բավարար է 4 օրը:

Գտնում ենք, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության ընթացքում ամեն դեպքում անհրաժեշտ է ապահովել օրինականության սկզբունքը և հնարավորինս բացառել անձանց իրավունքների և ազատությունների անհարկի և անհամաչափ սահմանափակումները, հնարավոր խախտումները, ինչպես նաև ապահովել իրավական ակտերի ընդունման և կիրառման օրինականությունը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին»։

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan