Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
06/04/2020 14:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցները:
«Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու նպատակով նախաձեռնվող քայլերը: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար»,- Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է tass.ru-ն:
Աղբյուրը հավելում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է կայանալիք շփումների գրաֆիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում