AM | RU
USD
EUR
RUB

Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, FacebookԱրդեն երեք շաբաթ է, երկիրը ապրում է արտակարգ դրության պայմաններում, և սկսում է պարզ դառնալ, որ այն նախապես սահմանված ժամկետներում ավարտվելու հեռանկար չունի։ Արտակարգ դրությունը հայտարարելու պահին, Հայաստանում պաշտոնապես կար 45 վարակակիր, երեկվա դրությամբ՝ արդեն 822, աճը՝ ավելի քան 18 անգամ։ Ինչն ավելի մտահոգիչ է՝ մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը այս պահին ԱՊՀ տարածաշրջանում վատթարագույն արդյունքներն ունի, և դրանք շարունակում են վատանալ, թեև արդեն ոչ նախկին ահագնանցող տեմպերով։ Դրան գումարած, երկրում գործող կոշտ կարանտինը արդեն սկսում է բերել ծանր տնտեսական և սոցիալական հետևանքների։ Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 23%, մարդկանց մեկ քառորդը գոյության նվազագույն միջոցների կարիք ունի, և փաստացի կախված է օրվա աշխատածից իր գոյության համար։ Հիմա նրանք հայտնվել են առավել խոցելի վիճակում, և արդեն սկսել են հարց տալ, թե ինչպես պետք է կարողանան ֆիզիկապես գոյատևել այս պայմաններում։ Մյուս կողմից, կարանտինի թուլացումը այս պահին ևս իրատեսական չի, այն կբերի համաճարակի արագ տարածման, և աղետալի հետևանքների։ Ուստի շատերին տանջում է այս հարցը՝ որքա՞ն է կարանտինը շարունակվելու, և ինչպե՞ս կարելի է այն հնարավորինս արագ ավարտվել։

Քանի որ այս համաճարակը գլոբալ բնույթ ունի, պետք է գիտակցել, որ առանձին վերցված ոչ մի երկիր նրանից միայնակ չի կարող դուրս գալ։ Եթե նույնիսկ հրաշքով վաղը Հայաստանում բուժվեր վերջին կորոնովիրուսով հիվանդը, դա չի բերի զբոսաշրջիկների հոսքի արագ վերականգնման, քանի որ հիմնական այցելուների երկրները իրենք են դեռ շարունակում պայքարը համաճարակի դեմ։ Դա չի բերի նաև Ռուսաստանից տրանսֆերների արագ վերականգման, քանի որ Ռուսաստանում ևս պայքարում եմ համաճարակի դեմ, և ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարված։ Բայց դա կարող է բերել առնվազն ներքին տնտեսական ակտիվության մասնակի վերականգման, ուստի բոլորիս շահն է օր առաջ կանգնեցնել վարակի տարածումը, և սկսել մեղմացնել կարանտինը, ինչպես դա արդեն տեղի է ունենում Չինաստանում և Կորեայում։

Որպեսզի վարակի տարածումը կանգնեցվի, պետք է հայտնի լինեն նրա բոլոր օջախները։ Թեև պարետ Տիգրան Ավինյանը պնդում էր անցած շաբաթ, որ դա հնարավոր է անել վարակակիրների և նրանց կոնտակտների տեղորոշմամբ, իրականում առավել արդյունավետ եղանակը մասսայական թեստավորումն է։ Այս իմաստով, Հայաստանը ևս գտնվում է անբարենպաստ վիճակում՝ համաճարակի սկզբից իրականացվել է ընդամենը 4670 անձի թեստավորում, կամ մեկ միլիոն բնակչի հաշվարկով՝ ընդամենը 1575։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, կամ միլիոն բնակչի հաշվարկով՝ մոտ 4000։ Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 (!) թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։ Եթե մի քանի շաբաթ առաջ թեստերը դեֆիցիտ էին, ապա հիմա բազմաթիվ երկրներ դրանք սկսել են արտադրել, առաջացել է դրանց կոմերցիոն շուկա, և պետք է անհապաղ Հայաստան ներկրել առնվազն 50-100 000 արագ թեստ, և մոտ 20 000 ճշգրիտ լաբորատոր թեստեր, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետներում թեստավորվեն ռիսկի գոտում հայտնված բոլոր քաղաքացիները, և արագ իդենտիֆիկացվեն և մեկուսացվեն վարակի հնարավոր օջախները։

Երկրորդ կարևոր գործողությունը ախտահանումն է։ Վարակը կարող է տարածվել ոչ միայն մարդկանց անմիջական շփման միջոցով, այլև հանրային վայրերում տարբեր մակերևույթների վրա հայտնված վիրուսի՝ ձեռքերի վրա, այնտեղից էլ շնչառական ուղիներում հայնվելու միջոցով։ Անցած շաբաթ Երևանի ավագանու մի «սրամիտ» անդամ փորձեց ծաղրել Վրաստանում փողոցների ախտահանումը, այնինչ դա խելամիտ միջոց է, անհրաժեշտ է ախտահանել բոլոր այն վայրերը, որտեղ օրվա ընթացքում մեծ թվով մարդիկ են լինում՝ փողոցները, վերելակները, շենքերի մուտքերի դռները, խանութները, գործող տրանսպորտային միջոցները, աշխատող արտադրական ձեռնարկությունները (մանավանդ սննդի), բանկերը, և այլն։ Սա ոչ միայն կնվազեցնի վարակի տարածման վտանգը, այլև այս պայմաններում կարող է 10-15 հազար ժամանակավոր աշխատատեղ ստեղծել այն մարդկանց համար, որոնք համաճարակի պայմաններում մնացել են առանց աշխատանք, և ապահովել նրանց արժանապատիվ գոյության միջոցներով։

Եվ վերջապես, պետք է մինչև կարանտինի ավարտը նվազագույն սոցիալական աջակցություն ապահովել բոլոր կարիքավորներին, առանց հատուկ հարցնելու, թե որքանով է դա հիմնավորված սովորական պայմաններում։ Եթե ենթադրենք, որ այդպիսի հավելյալ աջակցության կարիք ունի մոտ 400-500 000 մարդ, և այն կազմում է ամիսը մեկ անձի համար մոտ 50 000 դրամ, ապա խոսքը գնում է 20-25 մլրդ դրամ ամսեկան հավելյալ ծախսի մասին։ Սովորական պայմաններում, սա Հայաստանի համար զգալի գումար է, սակայն հիմա այս ծախսը արդարացված է, քանի որ այլապես անհնար կլինի սոված մարդկանց ստիպել պահպանել կարանտինի ռեժիմը և հանրային անվտանգությունը, ինչն անհամեմատ ավելի ծանր հետևանքների կարող է բերել։ Առաջին քայլերն այս ուղղությամբ Կառավարությունն հանրային ճնշման տակ արեց անցյալ շաբաթ, աջակցություն տրամադրելով հարկադիր պարապուրդում հայտնված անձանց և սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներին, բայց այդքանով սահմանափակվել պետք չի, առավել ևս, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծախսեր հիմա սառեցված են, և ազատված միջոցները կարելի է տրամադրել դրանց սուր կարիքն ունեցող մարդկանց։

Ամփոփելով՝ նշեմ, որ կարանտինի օր առաջ ավարտը բխում է բոլորիս շահերից, բայց այն չի կարող ավարտվել պարզապես պարետի որոշմամբ՝ դրա համար պետք է, որ բուն վարակը հետ նահանջի։ Նրա դեմ պայքարում, ցանկացած ճիշտ կամ սխալ գործողություն միայն մի քանի շաբաթ հետո է ցույց տալիս իր արդյունքը։ Այսօր մենք տեսնում ենք անցալի սխալների արդյունքը, դրա պատճառով արդեն վարակի բազմաթիվ օջախներ են գոյացել, և կարանտինը ընդամենը դանդաղեցնում է նրանց տարածումը։ Հիմա պետք է լինել նախաձեռնող և գործել արագ, և անել վճռական քայլեր՝ այդ դեպքում գուցե ամսվա վերջում արդեն մենք սկսենք տեսնել իրավիճակի բարելավումներ, և հիվանդների թիվը ամսվա ընթացքում հասնելով պիկի, սկսի վերջապես նվազել։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն և համբերություն եմ ցանկանում»։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

No photo description available.

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan