AM | RU
USD
EUR
RUB

Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, FacebookՔաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է այն սողացող աղետի, որի մասին երկու տարի է` խոսվում է: Ճգնաժամի մասին չէ, աղետի: Ճգնաժամն այն ժամանակ էր, երբ պաթոլոգիկ ստախոսների խմբակը՝ վուլգար պոպուլիստի առաջնորդությամբ, Բաբկենենց հարևան պողոսներից ու ջոնիբռջոնիներից կազմված ամբոխով՝ սորոսական ցանցի մեդիա և քաղտեխնոլոգիական աջակցությամբ, իշխանություն էր զավթում: Ավաղ, մեր ժողովուրդը հավատաց, որ դա էր իր խնդիրների լուծման լավագույն տարբերակը, և որ իշխանությունը զավթող ամբարտավաններն իրենց մղումներում ազնիվ են: Մեր ժողովուրդը խաբվեց այնպես, ինչպես 17-ամյա աղջկան են խաբում` ստիպելով սիրել ականջներով: Այդ հետո պետք է կյանքը ցույց տար, որ խոսքերից բացի կա նաև գործի անհրաժեշտություն, իսկ բոլոր ժամանակների ստախոսներն ունեն մի մեծ ընդհանրություն. գործ անելուց աչքի չեն ընկնում, գործ անելու հարցում բարդույթավորված են և ձախողում են իրենց վստահված ամեն բան:

Դա էր ճգնաժամը, իսկ աղետի նախերգանքը հիմա է, վաղը կարող է վրա հասնել իսկական աղետը: Չէ որ պատահեց այնպես, որ մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան: Իսկ հիշու՞մ եք չէ՝ ինչպես էին զանգվածներին ստիպում հպարտորեն ծափ տալ տոմսավաճառից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար դարձած Ռևազյանին, ինչպես էին նրան ներկայացնում՝ որպես անկախ Հայաստանի պատմության թիվ մեկ մեգակադր և ռեֆորմատոր, իսկ այդ նույն ժամանակ փորձագետներն ու ոլորտի մասնագետները բարձաձայնում էին, որ աղջիկն ավիրում է քաղավիացիան, բայց նրանց լսող չկար, համընդհանուր ծափերի մեջ լսելի չէր ոլորտի մոտալուտ աղետի մասին խոսացողների ձայները:

Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզվի, որ երկրում ցորեն չկա ընդհանրապես, պարզվի, որ երկրում բենզին չկա ընդհանրապես, պարզվի, որ բանկոմատները փող չեն տալիս ընդհանրապես, պարզվի, որ Արցախն Ադրբեջանի կազմ են մտցրել ու կան դրա փաստաթղթերը, պարզվի, որ սրանք մեր պետությունը հանձնել են: Կասեք` խուճապ եմ տարածում: Կասեք` ապոկալիպսիս եմ ներկայացնում: Ոչ, քավ լիցի, նման նպատակ ու ցանկություն չկա: Բայց եկեք անկեղծ լինենք. բացի քաղավիացիայում տիրող խայտառակ վիճակի մասին խոսացող փոքրաթիվ և անուշադրության մատնված մասնագետներից, ու՞մ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և մասնավորապես` փիառի տեսանկյունից սրբադասված Տաթևիկ Ռևազյանը ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան:

Հիմա բոլորս արդեն պարտավոր ենք ինչ-որ կերպ պատրաստվել սողացող աղետին: Գոնե հոգեբանորեն պատրաստվել, համակերպվել ու խաղաղվել է պետք, որ պետք եղած ժամանակ ձգենք գոտիներս ու բոլորի, կրկնում եմ` բոլորի, այդ թվում նաև երկրի կառավարումը ձախողած այս խմբակի ջանքերով փորձենք աղետը հնարավորինս փոքր կորուստներով վերապրել: Գոնե հոգեբանորեն պետք է պատրաստվել, որ պատմությանը չենք կարողանալու խաբել, որովհետև չի եղել մի վուլգար պոպուլիստ, որը երկիրը աղետի չի հասցրել՝ Հիտլեր, Մուսոլինի, Գամսախուրդիա, Էլչիբեյ, Սաակաշվիլի, Պորոշենկո... Սրանց բոլորին միավորում է մեկ բան՝ շիզոֆրենիայի և վուլգարության հասնող պոպուլիզմը, տեղի և անտեղի ստելն ու մարդկանց անիմաստ և սին հույսերով կերակրելը: Արդյունքում` սրանք իրենց երկրներին աղետի են հասցրել ու դժբախտացրել իրենց ժողովուրդներին: Ցավալի է, բայց փաստ. մեր ժողվարչապետը սրանց դասարանից է ու չի արգելակելու, եթե հասարակության առաջնորդող ուժերն ու մեր ժողովուրդն իենց մեջ իմաստություն և ինստիտուցիոնալ ուժ չգտնեն` «ռուչնոյ տոռմուզով» անդունդը գլորվող մեքենան կանգանցնելու համար:

Հ.Գ. Հիմա մեղավորներ գտնելու ժամանակը չէ, պատմության դատաստանից մեղավորները չեն փրկվելու: Հիմա, եթե հնարավոր է` աղետից խուսափելու ժամանակն է: Եթե ոչ` գոնե թե փոքր կորուստներով աղետը վերապրելու մասին մտածելու ժամանակն է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan