Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN

Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.amԻսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 674 մարդ է մահացել, որը մարտի սկզբից ի վեր երկրում գրանցված նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում, որն ամենատուժած երկրներից մեկն է ողջ աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 12 418 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 80 261 մարդ:

Համաճարակի բռնկումից ի վեր երկրում վարակվել է 130 759 մարդ, որոնցից 38 080-ն ապաքինվել է:

Հիշեցնենք, որ երկրում մեկ օրում մահացության ռեկորդային ցուցանիշ (950 մարդ) էր գրանցվել հինգշաբթի, որից հետո մահվան դեպքերը զգալիորեն նվազում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում