Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Մոսկվայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությանը:
«Ապրիլի 3-ի դրությամբ անցկացվել է 207 483 թեստավորում, հաշվի առնելով նաև կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ ունեցող երկրներից ժամանած մարդկանց թեստավորումը»,-հստակեցնում է ծառայությունը:
Մոսկվայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3893 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում