AM | RU
USD
EUR
RUB

Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, FacebookՀիշու՞մ եք՝ Փաշինյանը ոնց էր կանչում ՀՀ քաղաքացիներին, որ գան ու «Այո» քվեարկեն իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Այդ մարդիկ հենց այսօր պետք է Երևանում լինեին ու քվեարկեին։ Այդ մարդիկ Փաշինյանին ու իր կառավարությանը հենց դրա համար էին պետք։ Բայց երբ, իրենց լեզվով ասած, «խիյարը թարս բուսնեց», Նիկոլն ու կառավարությունը ցույց տվեցին, որ թքած ունեցան այդ նույն քաղաքացիների վրա։ Որովհետև Հայաստանի հազարավոր քաղաքացիներ անտեր են մնացել աշխարհի տարբեր երկրներում։

Ուրեմն տեսեք, թե ինչ է կատարվում։ Վաղը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային թռիչք է լինելու դեպի Երևան։ Հայրենիք վերադառնալ ցանկացող ավելի քան 2000 քաղաքացիներից (ըստ պաշտոնական տվյալների) դա կկարողանան անել միայն 220-ը։ Այն էլ՝ իրենք իրենց գումարով են տոմս գնում։ Մնացածը մնում են անորոշության մեջ։ Մինչդեռ ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք։ Չե՞ք կարողանում չարտերների հարց լուծել, ուրեմն ավտոբուսներով բերեք։ Գնացեք պայմանավորվեք Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունների հետ ու պարետային ոստիկանության ուղեկցությամբ մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք։ Դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ։ Ընդ որում, պարտավոր եք փոխադրումը պատշաճ կարգով իրականացնել՝ ճանապարհին մեր քաղաքացիների համար սնունդ ու իզոլացված կեցավայրեր ապահովելով։

Սա ի՞նչ խայտառակ վիճակ է։ Մարդիկ դժվար վիճակում են՝ առանց օթևան ու գրպանի գումար։ Հացի փող տվեք բոլոր այն քաղաքացիներին, ում վերադարձը դեռ ձգձգվում է։ Էլ չեմ ասում, որ սանիտարա-հիգիենիկ ոչ մի պայման գրեթե չի պահպանվում։ Նայում էի Մոսկվայի օդանավակայանում տարբեր տեղերից եկած ու մի տեղում կուտակված մեր քաղաքացիներին, Աստված չանի, բա որ նրանցից մեկնումեկը վարակակիր լինի։ Բա որ ուրիշ մեկը հիվանդանա, մահանա։ Հասկանում եք չէ՞, որ դրա պատասխանատուն դուք եք, հպարտ իշխանություններ։ Դրա տակից ո՞նց եք դուրս գալու։

P.S. Այսքանը գրում եմ, ցավոք լավ հասկանալով, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անելու մեր քաղաքացիներին վերադարձնելու համար, այլև ամեն ինչ անում են, որ մարդիկ Հայաստան չգան։ Մի հատ դրանց հաղորդաֆրությունները նայեք՝ ամեն տեղ որպես հիմնական ինֆո այն են նշում, որ հայրենիք վերադառնալուց հետո 14 օր պահվելու են մեկուսացման հատուկ վայրերում։ Փոխանակ քաղաքացիներին տեր կանգնեն, ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն ու էլ այս կողմ չնայեն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan