AM | RU
USD
EUR
RUB

Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Qahana.am: «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա գյուղ ուղարկեց աշակերտներից երկուսին և պատվիրեց այնտեղից ավանակ բերել, որի վրա դեռ ոչ ոք չէր նստել: Այդպես նա ուղևորվեց դեպի Երուսաղեմ՝ ավանակին նստած։

Նրա մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ և ուրախությամբ։ Ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա՝ մարդիկ աղաղակում էին. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ի դեպ, «Օվսաննա» բառը թարգմանվում է որպես «փրկի՛ր մեզ»։ Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, իսկ զգեստները Նրա առջև փռելը՝ մեղքերը Տիրոջ առաջ խոստովանելու նշանակությամբ է մեկնաբանվում Եկեղեցու հայրերի կողմից:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր և արժանացավ արքային վայել ընդունելության ու փառքի։ Նա ցույց տվեց նաև, որ ոչ երկրային, այլ երկնային թագավոր է, Փառքի թագավոր, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին։

Շատ անգամ էր հրեաների կողմից հետապնդվել՝ սպանվելու համար, սակայն միշտ խույս էր տվել, քանի որ դեռ ժամը չէր եկել։ Ահա այս անգամ, երբ եկավ ժամը, հրեական Զատկից հինգ օր առաջ Նա Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Այդ օրը Նա մեծ պատիվ ընդունեց հրեաներից՝ ցույց տալով, որ պատվի ու փառքի վախճանը նախատինքն է։ Նա այդ օրն ութ պատիվ ընդունեց հրեաներից, իսկ Ավագ ուրբաթ, դրա փոխարեն, ութ նախատինք կրեց:

Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Այս տարի տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

 

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan