AM | RU
USD
EUR
RUB

Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Tert.amԿյանքը մոլորակի վրա կանգ է առել: Վերադարձը բնականոն վիճակին, եթե նույնիսկ հնարավոր է, ապա ավելի թանկ կնստի, քան բոլոր հետպատերազմյան ճգնաժամերի դեպքում: Վերջնական արդյունքը վիրուսը ցույց կտա ամիսներ անց, եթե ոչ՝ տարիներ, սակայն արդեն ներկա պահին Արևմուտքը կանխավճար է տալիս տնտեսության ապաքինման և վերականգնման համար, և այդ վճարը հաշվարկվում է տրիլիոն դոլարներով: Այս մասին գրում է BBC-ն՝ վերլուծելով աշխարհում տիրող իրավիճակը և կորոնավիրուսի տարածման տեմպերը:

Համավարակն Արևմուտքում դեռևս չի հասել գագաթնակետին, և դրա շարունակությունից կախված կլինի, թե որքան աղքատ են ապրելու մարդիկ: Մի շարք երկրներում կարանտինը շաբաթներ է, ինչ շարունակվում է, սակայն իշխանությունները նախազգուշացնում են, որ այս կամ այն ձևաչափով այն կարող է և կես տարի տևել:

Աղետի մոտավոր մասշատբները կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, թե որքան գումար են խոստանում ծախսել հարուստ երկրների իշխանությունները տնտեսության վերականգման համար այս սկզբնական փուլում: Խոսքը հսկայական, աննախադեպ և վախեցնող գումարների մասին է:

ԱՄՆ-ն հաստատել է 2 տրիլիոն դոլար արժողությամբ հակաճգնաժամային փաթեթը, Եվրոպան դեռևս կես տրիլիոն է հատկացրել, սակայն ավելին է պատրաստվում անել: Իսկ «Մեծ քսանյակի» երկրներն, ընդհանուր առմամբ, մարտի ավարտին արդեն խոստացել են 5 տրիլիոն դոլար ծախսել ներկայիս ճգնաժամի դեմ պայքարի համար: Դա համաշխարհային տնտեսության տարեկան ծավալի մոտ 6 %-ն է:

Ի տարբերություն նախորդ ճգնաժամերի՝ խոսքը կենտրոնական բանկերի կողմից նոր փողերի տպագրման մասին չէ, այլ արդեն առկա միջոցների և առանց այն էլ կրճատվող եկամուտների վերաբաշխման՝ առավել տոժածների օգտին: Այս կերպ ասած՝ աղքատանալու են բոլորը: Հաղթողներ չեն լինելու:

«Այժմ արդեն պարզ է, որ աշխարհը հետընթաց է ապրելու, որը կարող է լինել ավելի վատը, քան այն, ինչի միջով անցել ենք 2009 թվականին»,- կանխատեսել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան: Վերջինս չի բացառել, որ 2021 թվականին տնտեսական աճ կլինի, սակայն այն դեպքում, եթե համավարակը հաջողվի զսպել և ուղղել դրա հասցրած վնասները:

Կորոնավիրուսը բացահայտել է առողջապահության համակարգի թերությունները որոշ երկրներում և լիակատար տապալումը՝ մյուսներում: Առաջին անհապաղ ծախսերն արվել են հենց այս ասպարեզում. ժամանակավոր հիվանդանոցներ, դիմակների և սարքավորումներ անհապաղ ձեռքբերում, բուժանձնակազմի ընդունումն աշխատանքի: Երբ իրավիճակը հանդարտվի, մեծ թվով երկրներ պետք է ներդրումներ անեն առողջապահության ոլորտում հայտնաբերված խնդիրները լուծելու համար: Սակայն դրա համար գումար չի լինի, եթե տնտեսական ակտիվությունը չվերականգնվի:

Գրեթե բոլոր երկրները անվերադարձ դրամաշնորհներ և արտոնություններ են խոստանում փոքր բիզնեսին և անհատ ձեռներեցներին, ինչպես նաև հարկային աձակուրդներ. վճարումների հետաձգում, առավել տուժած ոլորտներում գործող ընկերությունների ձեռքբերում. այս ցուցակը բացում են ավիացիոն և զբոսաշրջային ընկերությունները:

Իռլանդիան, օրինակ, Covid-19-ի պատճառով աշխատանքը կորցրած բոլոր բնակիչներին խոստանում է գործազրկության նպաստների ավելացում՝ հասցնելով շաբաթական 350 եվրոյի:

Նիդերլանդներում, Չեխիայում և Մեծ Բրիտանիայում իշխանությունները խոստացել են իրենց վրա վերցնել մասնավոր բիզնեսի վճարների 80-90 տոկոսը:

«Ներկայիս ճգնաժամն ամենալուրջն ու զանգվածայինն է մեր հիշողության մեջ»,- ասել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության հարուստ երկրների ակումբի գլխավոր տնտեսագետ Լորանս Բունը:

Վիրուսի դեմ պայքարի հարցում դեռևս ոչ ոք չի կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ Կոնգրեսը ավելի քան 2 տրիլիոն դոլար է հատկացրել տնտեսության վերականգնման համար: Կես տրիլիոնը կհատկացվի խոշոր և միջին բիզնեսին, 350 մլրդ-ը՝ փոքր ձեռնարկություններին: Ամերիկացիներին կանխիկ 300 մլրդ դոլար կհատկացվի:

Կորոնավիրուսից ամենից շատ տուժած ԵՄ երկրներից Ֆրանսիան ամենառատաձեռն է գտնվել. երկիրը պատրաստ է 350 մլրդ եվրո հատկացնել (ՀՆԱ-ի 15 տոկոսը): Իտալիան 25 մլրդ եվրո է տրամադրել, Իսպանիան՝ 10 մլրդ:

Նիդերլանդները պատրաստվում է մինչև միայն առաջիկա երեք ամսում 20 մլրդ եվրո ծախսել կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մոտավորապես նույնքան արդեն հատկացրել են Դանիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան և Չեխիան: Մյուս երկրներից Ավստրիան, Հունաստանը, Շվեդիան և Էստոնիան որոշել են միանգամից վատագույնին պատրաստվել՝ ՀՆԱ-ի 5-10 տոկոսը հատկացնելով ճգնաժամի դեմ պայքարին:

Նման կերպ են վարվել այլ զարգացած երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան և Իսրայելը: Ճապոնիան և մի շարք այլ երկրներ դեռ հաշվարկում են վնասներն ու փոխհատուցումներ ձևակերպում:

Լրահոս
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան (Տեսանյութ) Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը «Առաջին հայացքից». Հարցազրույց Սուրեն Սարգսյանի հետ Քրեական գործերի սպառնալիքներով ընդդիմախոսներին լռեցնելու մեթոդն իշխանության աշխատաոճն է. Նարեկ Մալյան Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․ Էլինար Վարդանյան Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan