AM | RU
USD
EUR
RUB

«Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, FacebookԵրեկ հրապարակված կառավարության 461-Ն որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/33726/, որը, «օրենք-1984»-ի ընձեռած հնարավորությունների շրջանակում, նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հարցերի փոքր մասը՝ ստորև.

1. «461»-ի ռեժիմը ի վերջո անձի ֆիզիկական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն ենթադրու՞մ է, թե՞ միայն տեղաշարժման ազատության։ Կառավարությունը միտումնավոր օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք թվացյալ վերաբերվեն միայն «ազատ տեղաշարժի» տիրույթին, մինչդեռ ակնհայտ է, որ գործ ունենք ֆիզիկական ազատության իրավունքի հետ։ Այդ դեպքում՝ ու՞ր է դատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմը՝ համաձայն Սահմանադրության 27 հոդվածի 5-րդ մասի։ Բացատրեմ «մարդկային» լեզվով։ Ինձ զանգում-հրահանգավորում են ինքնամեկուսանալ, որովհետև իբրև շփվել եմ վիրուսակիր Ա-ի հետ։ Ես էլ պնդում եմ, որ չեմ շփվել։ Ո՞րտեղ և ի՞նչ մեխանիզմով կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, եթե ո՛չ կարգ կա սահմանված, ո՛չ էլ՝ ինձ հիմնավորված որոշում հանձնելու պահանջ։

2. Ինչու՞ է «սանկցիան» ուղիղ 14 օր ինքնամեկուսացում։ Փաստացի տարբերություն չկա՝ հիմք հանդիսացած կոնտակտը եղել է 1 թե 10 օր առաջ։ Դա նորմա՞լ է։

3. Ինչու՞ «461»-ի ռեժիմով ինքնամեկուսացածներին չի տրվել թեստավորման իրավունք։ Ինչու՞ պետք է մարդը 14 օր փաստացի ազատությունից զրկվի, այլ ոչ թե օրինակ 3-օրյա ժամկետում թեստավորվի ու ըստ այդմ՝ հանգիստ թողնվի կամ ուղարկվի բուժման։ Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ։

4. Ովքե՞ր են պետական ծառայող չհանդիսացող ու ոչ մի ողջամիտ ցենզի ոչ ենթակա այն անձինք, ում տրվելու է հասանելիություն՝ ԲՈԼՈՐԻՍ՝ վարչապետից մինչև ԶՈւ շարքային, տեղաշարժի ու զանգերի մասին ամբողջական տեղեկատվությանը։ Ու՞ր են այդ տեղեկատվությունը հակապետական, քաղաքական, խմբային կամ անձնական շահերից դրդված՝ չչարաշահելու գործուն երաշխիքները։

Հարցերը շատ ավելի շատ են։ Այսքանով դեռ սահմանափակվենք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan