Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ

Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.amՈստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ոստիկանությունից մանրամասնում են, որ ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում