Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.amԴավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին» ուղիղ եթերին։

«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ», մի «զունաթ»: Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն` քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես, քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:

էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս:

Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային:

Բժիշկներին շնորհակալություն է հայտնում. քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապ օգնության ծառայություն այցելե՞լ է, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա:

Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա ( հանկարծ ինքը չվարակվի):

Բա որ, աստված մի արասցե, պատերազմ սկսի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են` այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասեց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:

Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետն ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում:

Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում:

Իրեն մի բան կասեմ` թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է», – գրել է Ռուսլան Բաղդասարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում