Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան»

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան»

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՎրաստանում կորոնավիրուսից մի կին է մահացել, լրագրողներին հայտնել է Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռաթիանին, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը:

Սա Վրաստանում մահվան առաջին դեպքն է նոր տեսակի կորոնավիրուսից:

«Մահացածը 79 տարեկան կին է Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից: Նրա մոտ ուղեկցող ծանր հիվանդություններ կային` սրտի անբավարարություն»,– պատմել է Ռաթիանին:

Մինչ այս պահը Վրաստնում գրանցել է կորոնավիրուսով վարակման 156 դեպք, նրանցից 28-ը առողջացել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում