Նախկին ԽՍՀՄ երկրներում Հայաստանը 4-րդն է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով

Նախկին ԽՍՀՄ երկրներում Հայաստանը 4-րդն է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱպրիլի 3-ի դրությամբ նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուս չկա միայն Տաջիկստանում: Վարակը չկա նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Ամենաշատ հաստատված դեպքերը Ռուսաստանում են՝ 4149 մարդ:

Երկրորդ հորիզոնականում Էստոնիան է: Այս երկրում հաստատված դեպքերի թիվը հասնում է 961-ի: Իսկ եռյակը եզրափակում է Ուկրանան, որտեղ դեպքերի թիվը հասնում է 942-ի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը 4-րդն է: Վերջին պաշտոնական տվյալներով, Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասնում է 736-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում