AM | RU
USD
EUR
RUB

Մեկ շաբաթ է՝ կարանտինում ենք, 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. մեկուսացված քաղաքացին դժգոհել է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, 168.am: Ցերեկը՝ հաստ ներբերշիկ, երեկոյան՝ բարակ նրբերշիկ, իսկ առավոտյան՝ անհայտ ծագման ու վատ հոտով ձվածեղ:Ֆեյսբուքյան գրառմամբ նման կարծիք է հայտնել կարանտինի մեջ գտնվող: Հայտնում է 168.am-ը՝ ներկայացնելով գրառումը:

«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց դե չեղավ, անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, լավ դա հեչ, բայց ոչ մեկը տեղյակ չէ, թե ինչո՞ւ եք մենք այստեղ 14 օրից ավելի մնում: Լավ, սա էլ հեչ, մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ հայրենիք վերադառնալով՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, ամեն ինչ պետք է բարդացնել: Բայց որ ուտելիքն է խայտառակություն…

Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք՝ ցերեկը հաստ ներբերշիկ, իրիկունը բարակ նրբերշիկ, իսկ առավոտյան անհայտ ծագման ու վատ հոտով ձվածեղ: Ու զարմանում եմ, թե ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի խայտառակություն է: Եվ այս պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնպես կուզեմ, որ նման ուտելիք տվողների երեխաները նման սնունդով մեծանան»,- գրել էր օգտատերը և հեշթեգով ավելացրել՝ «կարանտին 12-րդ օր, ամոթ է, ամոթ»:

168.am-ը կապ է հաստատել Նատալի Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այս դժգոհությունների մասին տեղեկացրել են հյուրանոցի տնօրինությանը, հատկապես, որ իրենց հետ ունեն 9 ամսական երեխա: Նա նախ նշել է, որ այս պահին գտնվում են «Մինոթել» հյուրանոցում, որը գտնվում է Մհեր Մկրտչյան 8 հասցեում: «Հյուրանոցի անձնակազմը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց ասեմ, որ դա նրանց մոտ այդքան էլ չի ստացվելու, որովհետև հյուրանոցը շատ հին է: Վաղը լրանալու է երեխայի 9 ամսականը և նա ոչինչ չի ուտում, ես խնդրել եմ, որ դրսի սննդի օբյեկտներից իր համար ճարեր բերեն, որոնցից, որ ես եմ տանը պատրաստում, բայց դրանք այն չեն ու երեխան չի ուտում: Մեկ շաբաթ է՝ երեխան ոչինչ չի ուտում, մեր մասին էլ չասեմ, մենք վախենում ենք այստեղից որևէ բան վերցնել»,- ասաց նա:

Նատալի Հարությունյանի խոսքով՝ Դուբայ-Երևան չվերթով Հայաստան են վերադարձել մարտի 23-ին, անձնագրերի մեջ ունեցել են կնիքներ, նրանք վերադարձել են Վիետնամից: Նա նաև ընդգծել է, որ այս հարցերի շուրջ վիճում է տեղում իրենց աշխատանքը կատարողների հետ, որոնք հորդորում են զանգել Առողջապահության նախարարության «թեժ» գծին, այնտեղ էլ ասում են՝ զանգեք Առողջապահության նախարարություն ու այսպես որևէ մեկն իր հարցերին չի պատասխանում, ավելին՝ ասում են՝ «դե ձեզ համար հանգիստ նստեք էլի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
«Հրապարակ»․ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 4 «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan