Վանաձորում գրանցվել են կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ

Վանաձորում գրանցվել են կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.amՎանաձորում գրանցվել են կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ՝ նախկինում մեկուսացված անձանցից, տեղեկացնում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը», – Facebook-ում գրել է Ասլանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում