AM | RU
USD
EUR
RUB

Պարետի կողմից սահմանվել են արգելքներ

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.amՀայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանափակվել է ՀՀ-ից դիմակների, վիրակապերի, բամբակի եւ այլ բժշկական ապրանքների արտահանումը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝

1․ Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

3․ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով. ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները։

4․Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան։

5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Ստորև ներկայացնում ենք այն ապրանքների ցանկը որոնց արտահանումը սահմանափակվել է.

1) Շնչառական դիմակներ պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, N95 կամ FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)

2) Շնչառական դիմակներ հակաաէրոզոլային N95 կամ FFP3

3) Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ

4) Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային N95 կամ FFP3 զտիչների հետ օգտագործվող

5) Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ N95 կամ FFP3

6) Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ

7) Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ

8) Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման

9) Առանձնահատուկ ամրության բախիլներ

10) Դիմակներ, վիրակապեր, բամբակ, թանզիֆ և այլն

11) Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ

12) Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ

13) Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ

14) Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

15) Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

16) Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ

17) Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով

18) Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, թերապեւտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար, սակայն մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձեւերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում չբաժնեծրարված (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից)

19) Մարդկային արյուն, թերապեւտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ եւ ձեւափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) եւ համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու

20) Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար

21) Գեղձեր եւ այլ օրգաններ՝ նախատեսված օրգանաբուժության համար, չորացրած, փոշիացրած կամ չփոշիացրած, գեղձերի եւ այլ օրգանների կամ դրանց արտազատուկների լուծամզվածքներ՝ նախատեսված օրգանաբուժության համար, հեպարին եւ դրա աղերը, մարդկային եւ կենդանական ծագում ունեցող այլ նյութեր` պատրաստված թերապեւտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, այլ տեղում չնշված կամ չներառված

22) Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից եւ արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901–3914 ապրանքային դիրքերում

23) Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ եւ այլ միջոցներ խցանելու համար.

24) Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ եւ փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. քարտարկղեր, նամակարկղեր եւ նմանատիպ արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նմանատիպ նպատակներով

25) ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված.

26) Պատրաստի կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ եւ նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար

27) Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի՝ բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր

28) Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր եւ սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ եւ տեսողությունը հետազոտելու սարքեր. – էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար նախատեսված ապարատուրան).

29) Նուկլեինաթթուներ եւ դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով, այլ հետերացիկլային միացություններ

30) Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ եւ այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.

31) Կենտրոնացված բժշկական գազերի համակարգ

32) ԱՄԲՈՒ

33) Պացիենտի մոնիտոր

34) Դեֆիբրիլյատոր մոնիտորով

35) Թոքերի արհեստական օդափոխության սարք

36) Վոլյումետրիկ ներարկման պոմպ

37) Ավտոմատ ներարկիչ

38) Թթվածնի կոնցենտրատոր

39) Շարժական ռենտգեն համակարգ

40) Նեգատոսկոպ

41) Շարժական ուլտրաձայնային սարք

42) ԷՍԳ Էլեկտրասրտագրության սարք

43) Արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ

44) Վիրաբուժական արտածծիչ

45) Լարինգոսկոպ

46) Նեբուլայզեր

47) Մանրէազերծիչ օդի բաց տիպի

48) Ինտուբացիայի հավաքածու

49) Տերմկարգավորող ներքնակ

50) Հակապառկելախոցային ներքնակ

51) Ֆունկցիոնալ մահճակալ

52) Շիրմա

53) Վիրահատական գործիքների սեղանիկ փոքր

54) Պացիենտի սայլակ

55) Cipap դիմակներ

56) Թթվածնային հոսքաչափ՝ խոնավացուցիչով

57) Մատնային պուլսօքսիմետր

58) Էլեկտրական գեներատոր 50 կվտ

59) ԹԱՇ (ИВЛ) ապարատի կոնտուրներ

60) Թթվածնային դիմակներ

61) Թթվածնային կանուլյա

62) Երակների կենտրոնական կատետերիզացիայի հավաքածու

63) Տրախեոտոմիայի վիրաբուժական հավաքածու

64) Ֆոլլիի կատետերներ

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan