AM | RU
USD
EUR
RUB

Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.am1. Հայաստանում վիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին։ Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն, Ադրբեջանում և Վրաստանում միասին՝ մոտ 14 մլն մարդ։ Ինչո՞ւ է այդպես. այդ հարցին իշխանությունները պետք է պատասխանեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի առողջապահութան նախարարից ավելի բարձր մակարդակով։ Ինչու՞... որովհետև հիմնական վարկածները նրա իրավասությունից դուրս են՝ քարոզարշավի չդադարեցում՝ մարդկանց հոծ խմբերի հավաքում, իտալական թռիչքների չդադարեցում, Իտալիայից եկածների պարտադիր խիստ մեկուսացման չիրականացում։ Բոլոր երեք կետերով իշխանությանը բազմիցս հորդորում էին՝ անել ադ քայլերը։

2. Մեր կազմակերպությունն օրեր առաջ պարետատանն առաջարկություն էր արել՝ նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեստավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեստի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։ Պաշտոնական տեղեկատվությունը որոշ չափով շտկվեց, և այժմ տրամադրվում է նաև լրացուցիչ թիվ՝ բացասական թեստավորման արդյունքները։ Օրինակ՝ ապրիլի 3-ի հաղորդագրության մեջ նշվում է՝ «բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեստավորման դեպքում»։ Իրականում սա քիչ ինֆորմատիվ տեղեկատվություն է։ Մեր առաջարկի մեջ խոքը ոչ թե ի սկզբանե, համաճարակի ողջ ընթացքում թեստերի արդյունքների մասին էր, այլ՝ օրվա կտրվածքով՝ քանի թեստից, ինչ արդյունք են ստացել։ Օրինակ, եթե ապրիլի 3-ի ժամը 11-ի դրությամբ ունենք 73 նոր դեպք, ապա քանի՞ թեստից, և ո՞ր միջավայրում արված։ Դա կարևոր է՝ հասկանալու համաճարակի իրական միտումները և իրական չափերը մեր երկրում։ Մարդիկ իրավունք ունեն օբյեկտիվ պատկերացնել իրավիճակը։

3. Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը /Մասիվի հիվանդանոց/ ամբողջությամբ վերածվում է կորոնավիրուսով հիվանդացածների բուժկենտրոնի։ Սա ճիշտ որոշում է։ Այս հիվանդանոցն ունի միանգամից մեծ թվով հիվանդներ, այդ թվում՝ ծանր հիվանդներ ընդունելու փորձ, հզորություններ։ Երկար տարիների ընթացքում այդ հիվանդանոցը զարգացել է ենթակառուցվածքների, բուժանձնակազմի առումով՝ դառնալով շտապ բուժօգնության, էքստրեմալ վիճակների մասնագիտացված բավականին լուրջ բուժհաստատություն։ «Մարդու գործն է միշտ անմահ» թումանյանական թևավոր դարձած խոսքը նորից հիշեցնել տվեց իրեն։ Կարելի է քրեական գործ հարուցել, աշխատանքից ազատել, հետախուզում հայտարարել, ասուլիսներ տալ Արա Մինասյանի դեմ, բայց ծանրագույն պահին որպես փրկօղակ տեսնել այդ մարդու ջանքերով ու երկար տարիների աշխատանքի արդյունքում կայացած բուժհաստատությունը։

4. Տխուր փաստերի շարքում իր ուրույն տեղն ունի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը։ Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ։ Սա ավելի շատ փախուստի է նմանվում։ Երևանը հսկայական բարդ քաղաք է, որն այս պայմաններում լուրջ հակաճգնաժամային կառավարում է պահանջում։ Միջազգային լրահոսին հետևելով՝ կարելի է տեսնել այլ քաղաքապետերի առօրյան ու գործունեությունը համաճարակի ժամանակ։ Սա 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետն է։ Չի բացառվում, որ խնդիրը հենց 80 տոկոսի մեջ է։

5. Շրջանառվում են լուրեր, որ մեկուսացման վայրերի վերածված հյուրանոցների աշխատակիցների մոտ հայտնաբերվում է հիվանդացություն։ Սա խոսում է համապատասխան պաշտպանիչ միջոցների բացակայության կամ աշխատանքի վատ կազմակերպման մասին։ Պարետատան ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա ևս. անհրաժեշտ է այդ մարդկանց ապահովել լավ որակի պաշտպանիչ արտահագուստով և ինտենսիվացնել անձնական հիգիենայի, անձնական պաշտպանիչ միջոցառումների բացատրական, լուսավորչական աշխատանքները։ Եթե այդ հյուրանոցների սպասարկող անձնակազմը մեկուսացված չէ, ապա նրանք հանգիստ դառնալու են վարակի վտանգավոր աղբյուր՝ իրենց փոքր քաղաքներում և գյուղերում։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan