Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը

Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԹուրքիան միգրանտների հարցով Հունաստանի հետ վեճի պատճառով ժամկետից շուտ լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Kathimerini»-ին:

Գագաթնաժողովի ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարների միջև սկանդալ է առաջացել մարտին երկու երկրների սահմանին միգրանտների մահվան պատճառով: Կողմերը տեղի ունեցածի համար մեղադրել են միմյանց, իսկ Հունաստանը Թուրքիային նաև մեղադրել է ՆԱՏՕ-ի արժեքներին դավաճանելու մեջ:

Արդյունքում, Թուրքիայի ԱԳ նախարարը լքել է գագաթնաժողովը՝ անգամ չսպասելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին։

Հունաստանը վստահ է, որ Թուրքիան ցանկանում է միգրանտների հարցն օգտագործել քաղաքական նպատակներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում