AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հայաստանում կորոնավիրուսի տոկոսային առումով բավականին մեծ ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս իշխանութուններն ուշացան դրա դեմ պայքարի հարցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ դեռ փետրվարի վերջին, երբ, օրինակ, ՌԴ-ն ու Վրաստանն անցան կոշտ միջոցների, որպեսզի Իտալիայից եկածերին կարանտինի մեջ պահեն, իսկ ՀՀ իշխանությունները չէին ուզում հավատալ, որ այս ամենը լուրջ է:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն ում շունն է, որ կարող է մեզ վախեցնել, իսկ առղոջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հարավային Կորեայից վերադառնալով, կատակ էր անում լրագրողների հետ, թե բոլորին կվարակի: Պատճառը պարզ է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր»,- ասաց Բոզոյանը՝ նշելով, թե իշխանությունն իր քաղաքկան շահը գերադասեց հանրային առողջությունից:

«Եթե նրանք ձեռք առնեին լուրջ քայլեր, ապա հասարակությունը կարող էր մտահոգվել, և հանրաքվեն կտապալվեր: Նման բան չլինելու և Փաշինյանի համար բացաձակ իշխանություն ապահովելու համար նրանք շարունակեցին քարոզարշավը, ինչի արդունքում այդ վիրուսը Հայաստանում տարածվեց շատ ավելի սրընթաց, քան Վրաստանում, ՌԴ-ում, և, նույնիսկ, Ադրբեջանում: Երեք միլիոնանոց Հայաստանում այսօր մոտավորապես 4-5 անգամ ավելի շատ են վարակակիրները, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում: Սա խայտառակություն է և ցույց է տալիս՝ այս իշխանություններն ինչ աստիճանի անպատրաստ են ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարելու համար»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ հեշտ կյանքով ապրելու դեպքում է, երբ պոպուլիզմով կարելի է հասարակությանը կերակրել և որևէ պարտականություն չկատարել: «Իսկ երբ իշխանությունը հայտնվում է ծանր վիճակում, դառնում է անպաշտպան, քաղաքացիների համար տեսանելի է դառնում՝ ինչ որակի իշխանություն ունեն: Վրաստանի իշխանությունն, օրինակ, չի տառապում պոպուլիզմով և ավելի էֆեկտիվ է աշխատում»,-հավելեց նա:

Իշխանության կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ Բոզոյանը նշեց. «Եթե Արսեն Թորոսյանը սկզբում հայտարարում էր, որ այս վարակն իրենից որևէ լուրջ բան չի ներկայացնում, իսկ այսօր արդեն հայտարարում է, թե բավականին լրջագույն վտանգ կա, նշանակում է՝ նա արժեզրկված գործիչ է, իր խոսքերն արժեզրկված են. ցանկացած նորմալ երկրում այդպիսի գործիչը պետք է կամավոր հրաժարական ներկայացնի իր պաշտոնից, և գա մեկը, ով կհայտնի հասարակությանը առկա վտանգի մասին»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, թե դժվար է ասել՝ ժողովուրդն այսուհետ ինչպես պետք է վստահի այն իշխանությանը, որը վերջին 1-1.5 ամսվա ընթացքում մի քանի անգամ փոխել է իր տեսակետները՝ սեփական շահերից ելնելով:

Նա ողջունեց մի շարք ասիական երկրների կատարած գործողությունները՝ նշելով, թե Հայաստանն այսօր պետք է պահպանի կարանտինը՝ միաժամանակ գտնելով իրավիճակի լուծման այլընտրանքը: «Կարելի է, օրինակ, թեստավորել այն քաղաքացիներին, որոնք պոտենցիալ վարակակիրներն են, օրինակ՝ վաճառողների, բանկերի, դեղատների աշխատակիցների: Եթե իշխանությունը 100-150 վարակակրի պարագայում չկարողացավ զսպել վարակի տարածումը, չեմ հավատում, որ կարողանա զսպել շուրջ 700 վարակակրի պարագայում: Իրենք լուծում են օրվա խնդիրները, ոչ թե նպատակային ռազմավարություն մշակում: Այդ է պատճառը, որ լուրջ մտավախություն ունեմ, որ մեզ մոտ կարող է իրավիճակն Իտալիայի նման զարգանալ, և մեկ ամիս անց մենք հայտնվենք բավականին ծանր վիճակում»,-ամփոփեց Երվանդ Բոզոյանը:

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan