Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի

Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի տեղակատվական շտաբից հայտնում են, որ բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված՝ հաշվի առնելով վերջին օրերին ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում