Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ

Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.amԱդրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները՝ սահմանին տիրող իրավիճակի մասին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.

«Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայությունն (ԱՀ ՊՍԾ) ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։

Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի», – նշել է Շուշան Ստեփանյանը:

facebook sharing button twitter sharing button

Հետևեք մեզ նաև Telegram-ում