Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գրառումներ են կատարել Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրականացրած աշխատանքների արդյունքում, պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, վերոնշյալ անձինք, կեղծ լուրերի տարածումից զերծ մնալու նպատակով, գրառումները հեռացրել են:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում