Ինչու է կորոնավիրուսի թեմայով ուղերձի ժամանակ Պուտինի ժամացույցը սխալ ժամանակ ցույց տվել

Ինչու է կորոնավիրուսի թեմայով ուղերձի ժամանակ Պուտինի ժամացույցը սխալ ժամանակ ցույց տվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է կորոնավիրուսի վերաբերյալ ուղերձի ժամանակ նախագահի ժամացույց ետ մնացել հեռարձակման ժամից:

Պուտինի ուղերձի ժամանակ նրա ձեռքի ժամացույցը այլ ժամանակ է ցույց տվել, ինչը չի վրիպել քաղաքացիների ուշադրությունից: Պեսկովը դա բացատրել է տեխնիկական խնդիրներով:

Բանն այն է, որ ուղերձը մոնտաժվելուց հետո է հեռարձակվել, դրա համար էլ նման անհամապատասխանություն է առաջացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում