AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Երբ իշխանության մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ

 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակաճգնաժամային 9-րդ միջոցառման մասին, օգտագործել է «օրավարձով աշխատող» արտահայտությունը: Այնինչ նույն Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում բոլորիս «համոզում» էր, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա:

Փաստորեն այս գործելաոճը գործող իշխանությունների համար գնալով ավելի ու ավելի հիմնական է դառնում՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»-ից մինչև «մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար», «շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»-ից մինչև «կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել», «փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք էական բեռ չէին կրում նախկինում», կամ՝ «մահճակալներ նախատեսվում են ոչ միայն համալիրում, այլև ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների միջին ծանրության, միգուցե նաև ծանր պացիենտների համար», ԶԼՄ-ների դեմ մաքսիմալ սահմանափակումներ դնելուց մինչև «ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները», և այլն, և այլն...

Կամ՝ ի՞նչ է նշանակում առողջապահության նախարարի՝ այս կամ այն քայլերի հետ կապված պարբերաբար օգտագործվող «շուտով» արտահայտությունը: Դա շատ հարաբերական հասկացություն է: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջիկա մի քանի տարվա երկարաժամկետ ինչ-որ ծրագիր եք քննարկում, այլ ոչ թե արտակարգ ռեժիմով պայմանավորված գործողություններ:

Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ մեզանից անհամեմատ մեծ տուրիստական հոսք ունեցող Վրաստանում հիվանդացության մակարդակը մեզանից անհամեմատ ցածր է, առողջապահության նախարարը բնորոշում է, որպես «երջանիկ պատահականություն»:

Պատահական չէ, որ երեկ սոցցանցերում բազմաթիվ մեր հայրենակիցներ արձանագրում էին, որ նախարարը, ըստ երևույթին, ինչ-որ բան խառնել է: Խառնել է ինչ-որ երևույթներ, ոմանց կարգավիճակը, բայց ոչ Վրաստանի առումով: Բայց դրան արդեն հարկ կլինի անդրադառնալ ավելի ուշ: Պանդեմիայի հաղթահարումից հետո: Հուսով ենք՝ շուտով...»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan