AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով 2 հայ զինծառայող և մեկ հայ երեխա հրազենային վիրավորում են ստացել։ Ըստ Զասի` այդ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանի իրադրության կարգավորմանը և վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին: «Կողմերի զսպվածությունն ու իրադրության կարգավորումը հատկապես կարևոր են այս ժամանակաշրջանում, երբ բոլորիս համար նոր սպառնալիք է ի հայտ եկել, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ` կորոնավիրուսի համավարկը», – ընդգծել է Ստանիսլավ Զասը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավիճակով պայմանավորված նաև Պաշտպանության նախարարությունում է ներքին քննարկում եղել հակառակորդի գործողությունների մասով, և կարծիքներ են հնչել, որ այս իրավիճակը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հակառակորդը մեկ ամսով հետաձգել է զորակոչը, ինչպես նաև Արցախում ընտրություններ են, և, ի վերջո, կորոնավիրուսի համավարակը, որը բոլորի մտահոգություները կենտրոնացրել է դեպի այդ ուղղությունը: Ասել է թե` թշնամին օգտվում է զգոնության հնարավոր պակասից: Սակայն ՊՆ-ում ներքին քննարկան ժամանակ հայտնել են, որ բանակում ամեն ինչ վերահսկվում է, զորքը միշտ զգոն է ու կանգուն, և պատասխան դեռ կլինի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan