Սկզբնական շրջանում համատարած հանգստության մեջ կառավարությունն էր, նրանք շատ անլուրջ մոտեցան խնդրին. Անի Սամսոնյան

Սկզբնական շրջանում համատարած հանգստության մեջ կառավարությունն էր, նրանք շատ անլուրջ մոտեցան խնդրին. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.amԿառավարությունը հենց սկզբում շատ անլուրջ մոտեցավ մեր երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածման խնդրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Դիտարկմանը՝ ԼՀԿ-ն ավելի վաղ էր ցանկանում, որ արտակարգ դրություն մտցվի և փակվեն սահմանները, սակայն կառավարությունը հապաղում էր՝ Սամսոնյանն ասաց. «Հասկանում էինք, որ Հայաստանը չի կարող խուսափել համավարակից, հատկապես, երբ մեր հարևան Իրանն ուներ այդ խնդիրը, նաև Իտալիան, որի հետ օդային հաղորդակցություն էինք հաստատել, հաշվի առնելով այս ամենը՝ մենք կանախատեսում էինք, որ կարող է խնդիր առաջանալ. այդ պատճառով՝ առաջարկեցինք փակել սահմանը և՛ Իրանի, և՛ Իտալիայի հետ:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ նա դեռևս մարտի կեսերին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, որ կորոնավիրուսը գրիպի նման մի բան է, իսկ այսօր նշել է՝ եթե լիներ մեզ հայտնի գրիպը, ապա մեր հիվանդների 80 տոկոսին ուղղակի կասեինք՝ գնացեք տուն՝ Սամսոնյանն ասաց, որ, բնականաբար, վարչապետը համաճարակաբան ու բժիշկ չէ և դա, ոչ թե վարչապետի խնդիրն է, այլ՝ առողջապահության նախարարի: «Առողջապահության նախարարի համար էր, որ կորոնավիրուսը վտանգավոր չէր, համեմատություններ էր տանում գրիպի հետ, ասում էր՝ պետք չէ դպրոցները փակել, դրա անհրաժեշտությունը չկա և այլն: Այստեղ առողջապահության նախարարի կոմպետենտության հարցն էր, որն ի սկզբանե անլուրջ մոտեցավ և, բնականաբար, վիճակն անլուրջ ներկայացվեց կառավարությանը: Ես չեմ կարծում, որ կառավարությունում չկային այլ մարդիկ, որոնք չէին տեսնում, թե աշխարհում ինչ է կատարվում»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին՝ այս իրավիճակում կառավարությունը սկսեց մեղադրել մարդկանց, իսկ այսօր նշել է, թե համատարած հանգստություն է երկրում, այս հանգստության մեջ իրենց չկա՞ մեղքի բաժինը, նա պատասխանեց. «Իրենց կողմից նշված համատարած հանգստությունը, որպես ծայրահեղություն, առաջին հերթին սկզբնական շրջանում վերաբերում էր իրենց: Եթե էջմիածնեցի կինը եկավ Հայաստան, չմեկուսացրին, և նա տեսնում էր, որ մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, համատարած հանգստության մեջ, կառավարությունը հանրաքվեի քարոզարշավ է անում, պարզ էր, որ այդպես պետք է լիներ: Այսինքն՝ ի սկզբանե կառավարությունը պետք է պարզաես լուրջ մոտեցում ցույց տար»:

Թե ինչի՞ մասին է խոսում այսօր հանրությանը մեղադրելը, Սամսոնյանն ընդգծեց, որ մարդկանց չէր խանգարի կարգ ու կանոնը: «Իհարկե, մարդիկ պետք է հետևեին ինքնամեկուսանալու կոչերին: Կային մարդիկ, որոնք եկել էին այն երկրներից, որտեղ իրավիճակն այնքան էլ բարվոք չէր և նրանց ասվել էր՝ պետք է ինքնամեկուսանան: Մարդիկ պետք է զսպեին իրենց և կատարեին այդ հրահանգները: Այդ հրահանգները չկատարելու համար, մարդկանց պատասխանատվություն չէր հասնում. մենք այդ օրենքը հետո ընդունեցինք: Պետք էր հաշվի առնել, որ նման իրավիճակներում քաղաքացիների գիակցության ու ողջամտության վրա հույս դնելն իրականում ողջամիտ չէ, որովհետև եթե այդպես լիներ, պետությունները չէին ընդունի օրենքներ՝ այսպիսի իրավիճակներում մարդկանց իրավուքնները սահմանափակելու, որն ի դեպ, մենք էլ ընդունեցինք՝ օրենքով մարդկանց ստիպելու, որ տանը մնան»,– նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ապրիլի մեկի դրությամբ 92-ով վարկվածների թիվն ավելացել է, իսկ մահվան ելքերն արդեն հինգի են հասել՝ պատգամավորը նկատեց. «Իշխանությունները դեռևս չեն խոսում այն մասին, որ համաճարակը կարող է հետընթաց ապրել: Հիմա, և՛ վարավածների թիվն է աճում, և՛ ունենում ենք մահեր, որքանով գիտեմ ծայրահեղ ծանր վիճակում կան ոչ միայն տարեցներ, այլև երիտասարդ. այսինքն՝ երիտասարդությունն էլ չպետք է հանգիստ լինի: Պետք է բոլորը հետևեն արտակարգ դրության ռեժիմին, բոլորը ցուցաբերեն բարձր կարգապահություն, որ կարողանանք հաղթահարել համաճարակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում