Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge

Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.amՎրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի պիկին կարելի է սպասել ապրիլի երկրորդ կեսից, գրում է pia.ge կայքը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ ներկայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում հսկողության տակ է:

«Իրավիճակը ներկայում հսկողության տակ է: Վերջին 10 նոր հիվանդների հետ շփված մարդկանց արդեն գիտենք, դրանք հիմնականում ավելի վաղ վարակված անձինք են: Ժամանակը եկել է, մենք չենք սպասելու մինչև ապրիլի երկրորդ կես, որպեսզի հասկանանք, թե որքանով է արդյունավետ պայքարը ինչպես պետական իշխանությունների, այնպես էլ մեր քաղաքացիների կողմից»,- ասել է Տիկարաձեն:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի քանակը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում