AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Տնտեսական ճգնաժամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը

 

«Ազգային արժույթը՝ դրամը, վերջերս մոտ 8-ից 9 տոկոս արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել։ Իսկ վերջին մի քանի օրերին մեր ազգային արժույթի անկման տեմպն ակնհայտորեն արագացել է, ինչն արդեն մտահոգիչ երևույթ է։

Ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով։ Նախ և առաջ ներքին շուկայում տարադրամային մուտքերի հետ կապված ռիսկեր են առաջ եկել։ Իսկ դեպի Հայաստան տարադրամի հոսքը տեղի է ունենում արտահանման միջոցով, որի տեմպը խիստ նվազել է պետությունների կողմից կիրառվող սահմանափակումների պատճառով, և արտահանվող ապրանքների պահանջարկի անկում է նկատվում։

Արտարժույթի ներհոսքին նպաստում էր նաև զբոսաշրջության ոլորտը, երբ զբոսաշրջիկները տարադրամով ծախսեր էին կատարում մեր երկրում, սակայն ներկայումս զբոսաշրջությունը գտնվում է սառեցված վիճակում։ Մեծապես նվազել են նաև դրսից եկող տրանսֆերտները։

Ռիսկեր են առաջ եկել` կապված հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի համաշխարհային գների նվազման հետ։ Հաշվի առնենք, որ Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին։ Ուստի պղնձի գների նվազմամբ պայմանավորված՝ փոքրացել է դեպի Հայաստան արտարժույթի ներհոսքը։

Հայկական տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, քանի որ մեր արտահանման քառորդ մասն իրացվում է ռուսական շուկայում, և Հայաստանի համար լուրջ խնդիր է նաև ռուբլու փոխարժեքի անկումը։ Ռուբլու արժեզրկման հետևանքով հայաստանցի արտահանողների եկամուտների անկում է նկատվում, ինչը ևս մեկ նպաստող գործոն է, որ դեպի Հայաստան արտարժութային հոսքերի նվազման միտում գրանցվի։

Այս ֆոնին երկրում մեծանում է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկը, քանի որ քաղաքացիները, ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ կապված լուրջ մտահոգություններ ունենալով, լրացուցիչ և չափից ավելի գնումներ են կատարում։

Եվ առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացումը գնաճի մղող գործոններից մեկն է։ Իսկ գնաճն էլ իր հերթին բերելու է բնակչության գնողունակության անկմանը։ Ըստ այդմ, դրամի արժեզրկումը և գնաճը մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա լուրջ բացասական ազդեցություն ունենալու պայմաններ են ստեղծում։

Այսպիսի իրավիճակի շարունակականության պարագայում, երբ նվազել են հասարակության տարբեր շերտերի եկամուտները, աղքատության մակարդակի բարձրացման համար պարարտ հող է ստեղծվում։

Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով։ Ազգային արժույթի արժեզրկումը ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող բյուջետային միջոցների լրացուցիչ ավելացման է բերելու, որովհետև արտաքին պարտքը սպասարկվում է ռեզերվային արժույթներով։ Իսկ սա լրացուցիչ ծախս է պետական բյուջեի համար։ Պարտքի տոկոսների և մայր գումարների վճարման համար դրամի արժեզրկված փոխարժեքի դեպքում պետությունն ավելի շատ գումար պետք է հատկացնի։

Գնաճի մակարդակը, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկումը և տնտեսական անկայունությունը չեն բխում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման տրամաբանությունից։ Եթե արտարժույթը թանկանում է, օտարերկրյա ներդրողների համար միավոր առումով մեր երկրում արդեն իսկ ներգրավված ռեսուրսներն էժանանում են։ Եվ այն իրավիճակում, երբ համաշխարհային մակարդակով ներդրումների ներգրավումը լուրջ խնդիր է դարձել, ՀՀ-ից կապիտալի արտահոսքի պայմաններ են ստեղծվում։

Նշված գործոններով պայմանավորված՝ իշխանություններից աչալուրջ աշխատանք է պահանջվում հնարավոր ֆինանսատնտեսական ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ, այլապես տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության կենսագործունեության համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը։ Սակայն լուրջ խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ իշխանությունները հետաքրքրված են քաղաքացիների տեղաշարժը և հեռախոսազրույցները վերահսկելու գործով, որի արդյունավետության աստիճանը ներկայիս իրադրության պայմաններում ձգտում է նվազագույնի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan