AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ

 

«Համաճարակի բռնկումը բացասական է ազդել համաշխարհային տնտեսության բոլոր ճյուղերի վրա, որի արդյունքում ականատես ենք լինում նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Իսկ թե որքան ժամանակ կարող է տևել այսպիսի իրավիճակը, դեռևս դժվար է կանխատեսել։

Եվ քանի որ երկրների տնտեսությունները փոխկապակցված են, ապա տնտեսապես հզոր որևէ երկրում (օրինակ՝ Չինաստան) ցնցումներն ազդում են գրեթե բոլոր երկրների տնտեսական արդյունքների վրա։ Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ երկրների կառավարությունները կարողանան ճիշտ և ժամանակին գնահատել իրադարձությունները, համապատասխան գործողությունների ծրագրեր մշակել և համագործակցել միմյանց հետ։

Եվ տնտեսական առումով այս ճգնաժամային իրավիճակը լուրջ ռիսկային տարրեր է պարունակում նաև Հայաստանի համար։ Բացի այն, որ Հայաստանի տնտեսությունը բացասական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ներքին ֆինանսատնտեսական բալանսը նույնպես խախտված է։

Զարմանալի չէ, որ անցած մեկ-երկու շաբաթում առևտրաշրջանառության մեծ աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները նպատակ ունեն այս օրերի համար ինչքան հնարավոր է սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների մեծ պաշար հավաքել։ Մարդկանց մոտ նաև մտավախություն կար, թե կարող է առաջիկայում անհրաժեշտ ապրանքների պակաս առաջ գալ։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր խանութներում հերթեր էին գոյանում։ Եվ ընդհանրապես, սննդի առևտրի ոլորտը ծաղկում է:

Մինչ առևտրի ոլորտում աճ է արձանագրվում, տնտեսության որոշ ոլորտներում իրավիճակը շատ ծանր է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հյուրանոցային բիզնեսին, ռեստորաններին, զվարճանքի կենտրոններին, ավիաբիզնեսին, սպասարկման և տնտեսական գործունեության այլ ուղղություններին։

Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տնտեսության մի ոլորտում գերաճ է նկատվում, իսկ այլ ոլորներում՝ անկումային իրավիճակ։ Այսինքն՝ տնտեսական բալանսը լիովին խախտվել է, որն անհրաժեշտ է վերականգնել։ Սակայն այն հնարավոր չէ իրականացնել առանց պետության աջակցության։

Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաև նրանց փորձը։

Իսկ այս պահին ի՞նչ ճանապարհով է առաջ շարժվում գործադիրը։ Վարչապետը կառավարության վերջին նիստին հայտարարեց, թե քանի որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ բիզնեսի որոշ ոլորտներ ֆինանսական բարդություններ են ունենալու, իրենք ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին:

Այս վարկային պորտֆելների էությունն այն է, որ ֆինանսավորման որոշակի տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մնացյալը՝ 25-50 տոկոսը, ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:

Առաջին հայացքից թվում է, թե անտոկոս վարկերը լուրջ աջակցություն են լինելու բիզնեսի համար, սակայն այդպես չէ, քանի որ տնտեսվարողները խնդիրներ են ունենալու այս վարկերի նույնիսկ մայր գումարները վերադարձնելու հարցում։ Եթե տնտեսվարողը շարունակում է վնասներ կրել, ապա արդյոք հնարավորություն կունենա՞ մարել վարկը։

Եվ բացառված չէ, որ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվեն վարկ վերցնելուց՝ մտավախություն ունենալով, թե չեն կարող այնքան շահույթ ունենալ, որ մարեն վարկի գումարները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan