AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է

 

«Ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ի թիվս այլ խնդիրների, շատ յուրահատուկ նրբերանգ ունի Հայաստանի պարագայում, քանի որ առկա է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր։ Հայաստանի սահմաններից երկուսը շրջափակման են ենթարկվում թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և բաց են միայն երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ սահմանները։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Վրաստանով և Իրանով անցնող ճանապարհների օգտագործումը ցանկացած պահի կարող է վտանգի տակ հայտնվել։ Իրանում ինտենսիվ ձևով համավարակի տարածումը ցույց տվեց, որ հնարավոր է նաև, որ այդ երկրի հետ սահմանը առժամանակ փակվի կամ սահմանափակումներ կիրառվեն։ Չհաշված նաև այն հանգամանքը, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և ցանկացած պահի Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են ավելի խստացվել, որը չի կարող ազդեցություն չունենալ նաև Իրանի հետ մեր առևտրի և ուղևորաշրջանառության ծավալների վրա։

Համավարակի տարածումը ցույց տվեց, որ խնդիրներ կարող են առաջանալ նաև Վրաստանով հաղորդակցության իրականացման պարագայում։ Սահմանում կիրառվող սահմանափակումներին զուգահեռ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ կապի հարցը։

Լարսի անցակետը տարվա ցանկացած ժամանակ, կախված եղանակային պայմաններից, փլուզումներից և այլ հանգամանքներից, կարող է փակվել։ Եվ հաճախ են այն դեպքերը, երբ Լարսի անցակետում կուտակումներ են լինում, և բեռնափոխադրողները ստիպված են լինում որոշ ժամանակ սպասել մինչև նախատեսված բեռները կարողանան փոխադրել։

Հաճախ են լինում նաև դեպքեր, երբ Հայաստանից դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում շուտ փչացող ապրանքներ, և Լարսի անցակետն անցելու հարցը լուրջ ռիսկերի հետ է կապված լինում։ Եվ Լարսի ճանապարհին այլընտրանքային ուղի, որի միջոցով կարող են իրականացնել բեռնափոխադրումները, դեռևս չկա։

Հիմնական պատճառն այդ տարածքում առկա կոնֆլիկտներն են։ Օրինակ՝ տարիներ շարունակ խոսվում է աբխազական երկաթուղին գործարկելու մասին, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային տրանսպորտով կապվել Ռուսաստանի հետ, սակայն վրաց-աբխազական հակամարտության հետևանքով այս երկաթուղու գործարկման մասին խոսելը դեռևս վաղ է։

Եվ քանի որ Հայաստանը արտաքին ցամաքային ելքերի հետ կապված խնդիրներ ունի, ապա այս պարագայում քիչ թե շատ հուսալի փոխադրման ուղու դերակատարություն են ստանձնում օդային փոխադրումները, որոնց միջոցով կարելի է ապահովել մշտական կապը ոչ միայն հարևան երկրների, այլև հեռավոր պետությունների հետ։

Օրինակ՝ երբ Հայաստանի սահմաններում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ առաջանան, ապա արդյունավետորեն կարելի է օգտագործել ավիափոխադրումների հնարավորությունը։ Սակայն այստեղ լուրջ խնդիր է այն, որ Հայաստանը չունի սեփական կայացած ավիացիա, ազգային ավիափոխադրող։ Ճիշտ է՝ Հայաստանից հիմնական թիչքներն իրականացնում են արտերկրյա ավիափոխադրողները, որոնք հաճախ նաև արտոնյալ պայմաններ են ստանում իրենց գործունեության համար, սակայն կարող է գալ մի պահ, որ դրանց գործունեությունը որոշակի խնդիրներ լուծելու համար դառնա աննպատակահարմար։

Օրինակ՝ կարող է ստեղծվել իրավիճակ, որ ավիաընկերությունները լուրջ ֆինանսական և այլ խնդիրների առաջ կանգնեն ու չկարողանան ավիափոխադրումներ իրականացնել։ Բացի դրանից, նրանց գործունեությունը կարող է սահմանափակվել այն երկրների կառավարությունների կողմից, որտեղ այդ ընկերությունները հիմնադրվել են։

Եվ այս օրերին էլ, համավարակի տարածմանը զուգահեռ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են չեղարկվում ավիաչվերթները։ Ուստի որպեսզի ճգնաժամային պայմաններում Հայաստանը սեփական քաղաքացիներին երկիր փոխադրելու և բեռնափոխադրումներ իրականացնելու համար թնջուկի առաջ չկանգնի, ստիպված պետք է լինի մտածել սեփական ավիափոխադրող ունենալու մասին և իր հույսը չդնի միայն արտերկրյա ավիափոխադրողների վրա։

Իսկ դրա համար պետք է մշակվի ավիացիայի ոլորտի կայացման ու զարգացման հայեցակարգը, որի հիմքում կլինեն համաշխարհային ավիացիայի զարգացման միտումները, ոլորտում տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, ինչը կարճ ժամանակ անց գործնական կիրառության կդրվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan