Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված պրոտոկոլը, որը վերաբերում է Ռուսաստանից Հայաստան բնական գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդի արտահանմանը:

Փաստաթուղթը, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերին, դյուրացնում է ռուսական նավթի Հայաստան արտահանման կազմակերպումը:

Ավելի վաղ պրոտոկոլը վավերացրվել էր ՌԴ պետդումայի և ԴԽ-ի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում