AM | RU
USD
EUR
RUB

Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀասարակության ներսում առկա անվստահության մթնոլորտը թույլ չի տալիս ամբողջովին վստահել այն դիրքորոշմանը, որն արտահայտվում էր օրենքի քննարկման ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում լրացումներ կատարելու նախագծի ընդունմանը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի արտահայտած մտահոգությունները: «Նման դեպքերում պետք է բուն օրենքում ավելի մանրամասն նկարագրված լինի, թե ինչպես է օգտագործվելու այդ ինֆորմացիան, որն է նպատակը: Շատ ընդհանուր բառերով նկարագրությունը բավարար չէ: Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, շատ դժվար է գնահատել դրա խելամտությունը»,-ասաց նա և նկատեց, որ ձևակերպումները անորոշ են:

Դիտարկմանը՝ նշվում է, որ նպատակը վարակակրի հետ շփված անձանց հայտնաբերելն է և դրանով հիվանդության տարածումը կանխարգելելը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Միևնույն է, այդ նկարագրությունը դեռևս բավարար մանրամասներ չի պարունակում, թե ինչ շառավղով մարդկանց պետք է տեղեկացնեն, այսինքն բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները օրենքում պետք է ներկայացված լինեն: Ցավոք սրտի Ազգային ժողովում չներկայացվեցին մանրամասները, ես կարծում եմ, որ այդտեղ է բույն վտանգը և այն անվստահությունը, որը առկա է մեր հասարակության ներսում»,-ասաց նա:


Նա նշեց, որ կան գործողություններ, որ անհրաժեշտ են, բայց որպեսզի այդ անհրաժեշտությունը պատշաճ գնահատվի, այդ գործողությունները մանրամասնությամբ պետք է նկարագրված լինեն:

Ինչ վերաբերում է օրենքի անցկացման ձևին, ապա նախկին նախարարը նշեց. «Ընդհանրապես նման հարցերը, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կարող են ենթադրել նման հրատապություն և ռեժիմ, այս փուլում չի մտահոգում, թե ինչպես է անցկացվել օրենքը, որովհետև մի պահ պատկերացրեք, որ դա լիներ շատ ողջամիտ, խիստ հիմնավորված խնդիր, կարող է այդ ձևով էլ անցկացվեր»,-ասաց նա:

Խոսելով քաղաքացիների տեղաշարժի ինֆորմացիան այլ նպատակներով օգտագործելու մտահոգության մասին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Վտանգներ միշտ կարող են լինել, դրա համար էլ նման օրենքները ավելի շատ մանրամասներ պետք է պարունակեն, որ չեզոքացնեն այդ վտանգները»:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Լրահոս
«Հրապարակ». Մարդու կյանքն ավելի անարժեք է այս երկրում, քան իշխանությունների իմիջը «Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում «Փաստ»․ Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ երկրում տոտալ սահմանափակումներ կիրառվեն «Փաստ»․ Երբ հասարակությունը 70 տոկոս ձայն տվեց այս իշխանությանը, արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ «Հրապարակ»․ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 4 «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan