AM | RU
USD
EUR
RUB

Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր հոդվածում գրում է. «31․01․2020 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչը կանխատեսելի էր, քանի որ գործող իշխանությունները ցույցերի և նախընտրական հանդիպումների ժամանակ խոստանում էին վերանայել բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, սակայն վերջին երկու տարիների ընթացքում որևէ արդյունավետ քայլ չեն իրականացրել այս ուղղությամբ։

Ավելին՝ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը։ Հիշեցնեմ, որ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Քաղաքական նպատակահարմությունից ելնելով՝ իշխանությունները զուտ ժամանակ շահեցին՝ ի վնաս գազամատակարարման համակարգի անվտանգության և կայունության։

«Գազպրոմ Արմենիա»ընկերության հայտի համաձայն՝ 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվումէվերանայելսակագները, մասնավորապես՝

• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կաճի 36 տոկոսով կամ 35.9 ՀՀ դրամով,
• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
• Վերամշակող կազմակերպությունների համարբնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
• Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ բնակիչների համարբնական գազի սակագինը 1 խմի հաշվով նվազում է 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով,
• Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինըկաճի 18 տոկոսով կամ 41.04 ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ միակ լավ և ապագա գնաճը թաքցնող նորությունն այն է, որ հուլիսի 1-ից բնակիչները բնական գազի 1 խմ հաշվով վճարելու են 2 տոկոսով կամ 3.1 ՀՀդրամով ավելի քիչ։

Հիշեցնեմ, որ նախորդ՝ կոալիցիոն իշխանության օրոք՝ 2017 թվականի հունվարի 1-ից նպաստառու ընտանիքներին 1 խմ բնական գազը մատակարարվում էր 100 ՀՀ դրամով, մինչդեռ գործող իշխանությունները այդ արտոնությունը վերացնելու են։ Հուսով եմ՝ այս կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար կավելացնի նպաստները կամ կսուբսիդավորի նրանց համար բնական գազի սակագինը։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի և ԵԱՏՄ անդամ երկրների համեմատ մեր էներգակիրների գները առանց այն էլ բարձր են, ինչի արդյունքում՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելը ավելի ծախսատար է։

Եվ ահա, այս կառավարության «մեծ ջանքերի», իրականում՝անարդյունավետ կառավարման արդյունքում՝ հայաստանյան կազմակերպությունների համար բնական գազի սակագինը նվազագույնը ավելանալու է 18 տոկոսով։ Միանշանակ է, որ կազմակերպությունների համար այս բարձրացումը հանգեցնելու է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների գների աճի և արտահանման շուկաներում մրցունակության նվազման։

Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բնակչության մեծ մասը չի կարողանում անգամ լուծել սննդիհարցը, սպառնում է նոր գնաճ։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար, որի հետևանքների և լուծման քայլերի մասին բազմիցս անդրադարձել եմ իմ վերլուծություններում»։

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan