AM | RU
USD
EUR
RUB

Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նախնական դիտարկումներ է ներկայացրել Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների դիտարկումը: Դիտորդական առաքելությանը ներգրաված էին 140 դիտորդներ, որոնք վերահսկել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվերակության ընթացքը Արցախի Հանրապետության 100 տեղամասերում։

Դիտորդական առաքելության ընթացքում մեր դիտորդների կողմից արձանագրվել են հիմնականում հետյալ խախտումները`

• Գրեթե բոլոր տեղամասերում եղել են մարդկանց կուտակումներ, որոնք պայմանավորված էին ընտրողների մասնակցության բարձր թվի հետ

• Մի շարք տեղամասերում արձանագրվել են քվերակողների կողմից իրենց քվաթերթիկի լուսանկարահանման դեպքեր: Ավելին եղել են դեպքեր, երբ ընտրողները փորձ են կատարել իրականացնել հրապարակային քվերակություն: Այս առումով պետք է նշել, որ շատ դեպքերում ընտրողները տեղյակ չեն եղել, որ լուսանկարահանման կամ այլ ձևով քվեարկության գաղտնիության խախտումը հակաիրավական արարք է:

• Գրեթե բոլոր ընտրատարածքներում գրանցվել է քվեախցիկում երկու հոգով քվեարկելու դեպքեր, որոնք, սակայն, եղել են ընտանիքի անդամների կամ հարազատների կողմից ընտրողին օգնելու, ոչ թե ընտրությունը վերահսկելու նպատակով: Ընտրության վերահսկման մեկ դեպք է արձանագրվել

• Մի շարք դեպքերում ընտրատեղամասերի կահավորվածությունը, մասնավորապես քվեախցիկի տեղադրությունը եղել է այնպիսին, որ վտանգել է ընտրողների քվեարկության գաղտնիությունը: Մեր դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել քվեախցիկի տեղադրությունը փոփոխելու և գաղտնիության ապահովման համար:

• Դիտարկած ընտրատեղամասերից 3-ում քվեատուփերը եղել են չկնքված, սակայն դիտորդների կողմից խնդրի բարձրաձայնումից հետո խնդիրը շտկվել է

• Դիտարկված ընտրատեղամասերից երեքում արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության սենյակում ներկա են գտնվել պատգամավորության թեկնածուները: Ավելին` մի շարք ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը փորձում է միջամտել նաև դիտորդների աշխատանքին։ Հարկ է նշել, որ Արթուր Օսիպյանը թիվ 1/5 ընտրական տեղամասում փորձել է խոչընդոտել մեր դիտորդական առաքելության աշխատանքներին ևս` սպառնալիքներ հնչեցնելով դիտորդական առաքելության ղեկավարի հասցեին: Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ ներկայացվել է հաղորդում հանցագործության վերաբերյալ, և հարուցվել է քրեական գործ։ Որոշ խախտումների մասին եւս ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին։

Ամփոփելով անհրաժեշտ է նշել, որ չնայած արձանագրված խախտումներին` դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան` ապահովելով ընտրությունների թափանցիկությունը և մրցակցային բնույթը:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը առաջիկայում հանդես կգա Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ կներկայանա լայնածավալ զեկույցով»:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan