Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews

Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ,  Panorama.amՍամցխե-Ջավախքի 3 բնակիչների որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Նրանց տեստերի պատասխանը եղել է բացասական, անալիզներն ուղարկվել էին Լուգարի լաբորատորիա:

Jnews-ի հաղորդմամբ, ըստ Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի մենեջեր Կախա Բերիձեի, կարանտին տեղափոխված 81 հոգուց 70-ն աստիճանաբար դուրս է գրվել կենտրոնից: Այսօր դուրս է գրվում ևս 10 հոգի, կմնա միայն մեկը, ով կսպասի պարտադիր կարանտինի 14 օրվա ավարտին: Տենդի պատճառով կենտրոնից մեկ հիվանդ հետազոտվել է վիրուսի առնչությամբ, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ամեն դեպքում տեստ են արել, քանի որ կինը մարտի 30-ին ունեցել է 37,5 աստիճան ջերմություն:

Ախալցիխեի հիվանդանոցից ևս երկու հիվանդ է ստուգվել: Ասպինձայի բնակիչը, որը թոքաբորբ ուներ, և մյուսը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, նրա մարմնի ջերմությունը բարձրացել էր: Այնուամենայնիվ, թե՛ մեկի, և թե՛ մյուսի մոտ, կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, այսինքն՝ նրանք վարակված չեն նոր կորոնավիրուսով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում