AM | RU
USD
EUR
RUB

«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ազգային ժողովը՝ 71 կողմ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Ըստ այս նախագծի՝ արտակարգ դրության ռեժիմում, հեռահաղորդակցման օպերատորներից օգտվող անհատ քաղաքացիների տեղաշարժի գրաֆիկը, զանգերի և կարճ հաղորդագրությունների մասին տեղեկությունները հավաքագրվում են և ամեն վայրկյան կարող են օգտագործվել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ցավում է, որ ուրիշի մասնավոր կյանք ներխուժելու մասին օրինագիծն ընդունվեց։ Այս նախագծին դեմ էին արտահայտվել ՀՀ ՄԻՊ֊ը, մի շարք մեդիա ներկայացուցիչներ և իրավապաշտպան կառույցներ։

Իշխանական թևի պատգամավորները քվորում չապահովելուց հետո, հատուկ այս օրինագծի համար արտահերթ նիստ հրավիրեցին և ինչպես պնդում են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, իրենց այդ նիստի մասին տեղեկացրել են նիստը սկսելուց 5 րոպե հետո և փաստացի նիստն անցկացվել է առանց ընդդիմադիրների։

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ հիմք չէ, որ ներխուժեն մարդկանց մասնավոր կյանք։ Հորդորում ենք հետևողական լինել մարդու իրավունքների սկզբունքներին և սահմանափակումների միջոցով չհասցնել դրանց վերջնական և տոտալ վերացման։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ համաճարակը քաղաքական շահերին ծառայեցնելու սկզբունքից։ Տեխնիկական այն միջոցները, մարդկային և ֆինանսական այն ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն այս նախագիծն իրականացնելիս, արդարացված չեն և իշխանության կողմից նոր միջոց են ընդդիմախոսների դեմ պայքարում»։

 

Լրահոս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan