AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, իսկ № 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Նշված որոշման № 2 հավելվածի աղյուսակ 1-ում (M) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց «Թույլատրված» սյունակում նշվել է «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով», իսկ «Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 01.04.2020 թվականին դիմել է պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով՝

Ա. Պարզաբանել՝

1.Արդյո՞ք փաստաբանական գործունեությունը Պարետի որոշմամբ սահմանափակվել կամ արգելվել է:

2.Եթե սահմանափակվել է, ապա՝ արդյո՞ք փաստաբանական գործունեությունը թույլատրվել է միայն առցանց կամ հեռավար կարգով. եթե այո, ապա ինչպե՞ս կարող է փաստաբանը մեղադրյալի հարցաքննությանը, քննչական այլ գործողություններին, կամ կալանավորման հարցը որոշող դատական նիստերին մասնակցել առցանց կամ հեռավար կարգով[1]:

Բ. Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 2 հավելվածի Աղյուսակ 1-ում՝ (M) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց՝

1.«Թույլատրված» սյունակում նշված «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով» բառերը փոխարինել «Բացառապես փաստաբանական գործունեության մասով» բառերով.

2.«Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերից հետո լրացնել «Փաստաբանական գործունեությունը հնարավոր է իրականացնել ամբողջ ծավալով՝ Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման 3-րդ կետի պահպանման պայմանով»:

Գ.Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածի 7-րդ կետում՝

1) «5-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով.

2) 3-րդ ենթակետում՝ «նույն ընկերության» բառերը փոխարինել «նույն գործատուի» բառերով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը՝ այստեղ:

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan