AM | RU
USD
EUR
RUB

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պատրաստվում են քննարկել նավթի համաշխարհային գները բարձրացնելու հարցը, գրում է ria.ru-ն։

«Նրանք (ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան) ծրագրում են մի սեղանի շուրջ նստել, մենք բոլորս ծրագրում ենք մի սեղանի շուրջ նստել, որպեսզի գնահատենք՝ ինչ կարող ենք անել, քանի որ չենք ցանկանում կորցնել նավթի արդյունաբերությունը, հազարավոր ու հազարավոր աշխատատեղեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։

Նա խոստովանել է, որ նավթի ցածր գները մի կողմից օգնում են ամերիկյան ավիաընկերություններին, իսկ մյուս կողմից վնաս են հասցնում ամերիկյան նավթային արդյունաբերությանը։

«Այդ երկու երկրները քննարկում են այդ հարցը։ Ես կմիանամ, եթե անհրաժեշտ լինի»,- հավելել է նախագահը։

Նա նշել է, որ «լավ զրույց» է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալմանի հետ։

Նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, ճգնաժամը հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում են գրանցել ՕՊԵԿ + գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չի ընդունել առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվել են երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը: Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվում են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը:

Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան, որը խոստացել է նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ է խոստացել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին` առաջին հերթին Ռուսաստանին:

Լրահոս
Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում լինել «առաջատարը» Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները. Աշոտյան Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը. Գևորգ Գորգիսյան Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ. Վարչապետ (Տեսանյութ) Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Կալանք է դրվել այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանը չի էլ ճանաչում. Միհրան Պողոսյան ԱԺ-ն լրացուցիչ նիստ է գումարել՝ քննարկելու քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերը. ուղիղ Ահա և վերջ. Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը, սակայն ասել են տեղ չկա «Մեյմանդարի» շուկայում կողմերն ընդհանուր հայտարարի եկան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Հունիսի 5-ին տեսանելի կլինի լուսնի կիսաստվերային խավարումը Կոչ եմ անում փակել երկիրը և ձեռնարկել իրական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները «Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan