Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում

Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱՄՆ-ի Այդահո նահանգում երեքշաբթի 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 146 000 բնակչություն ունեցող Բոյսե քաղաքից 151 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 33 կիլոմետր խորությամբ: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում