AM | RU
USD
EUR
RUB

Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amԱրցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկության գնացել էր ընտանիքով և քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության: «Ես դեռևս մարտի 15-ին, երբ ՀՀ-ում հայտարարվել էր արտակարգ դրություն, և քանի որ մենք գտնվում ենք մեկ տարածքում, ուր չկան պետական սահմաններ, միանշանակ ասել եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ինձ համար ավելի կարևոր է, քան որ ես լինեմ նախագահ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով կորոնավիրուսի վտանգի պայմաններում ընտրություններ անցկացնելուն:

Բալասանյանը նկատեց, որ Առողջապահության նախարարության հրահանագները, միջոցառումներն իրականացվում են, իսկ քաղաքացիների մասնակությունը բանականին ակտիվ է: «Մեր ժողովուրդն անվտանգության և Ղարաբաղի հարցն են շատ կարևորում»,-ասաց նա և նշեց, որ այս պահի դրությամբ բողոքներ չունեն:

Վիտալի Բալասանյանն ընտրություններին մարդկանց ակտիվությունը պայմանավորվեց նրանով, որ ժողովուրդը րոպե առաջ ուզում է ունենալ շատ ուժեղ կառավարիչ, գերագույն գլխավոր հրամանատար: «Մանավանդ՝ վերջին ժամանակները տեսնում ենք, որ Արցախի իշխանությունները գնալով թուլացել են. մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ նախագահ»,-ասաց նա:

Նախագահի թեկնածուն ասաց, որ բարեգործության անվան տակ եղել են ընտրակաշառքի փորձեր, ինչի մասին ահազանգել են, դիմել են նախագահին: «Այն ինչ կատարվել է մեզ մոտ՝ արձանագրված է, երբ ժամանակը գա, այդ մասին կբարձրաձայնենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մարդկանց պարտքերը մարելու միջոցով իր կողմից ընտրակաշառք առաջարկելու մասին լուրերին՝ նա դա համարեց ապատեղեկատվություն և ասաց, որ ինքը, սկսած խորհրդային տարիներից, կաշառք երբևէ չի ստացել: «Ես երբևիցե կաշառք չեմ ստացել, չեն առաջարկել, քանի որ իմ բնավորությունը գիտեն և կյանքում կաշառք տված չկամ»,-ասաց նա:

Վիտալի Բալասանյանը նկատեց, որ առաջին անգամ է Արցախում այսքան շատ թվով թեկնածու առաջադրվել, առաջին անգամ է, որ արևմտյան ուժերը շահագրգռված են Արցախի ընտրություններով: «Մենք արձանագրել ենք, որ այդ ուժերը ցանկանում են ունենան իրենց դրածո իշխանությունը և մեր ժողովուրդը դա թույլ չի տալու: Համոզված եմ, որ նրանք բոլորն իրենց ձայնը կտան անվտանգության երաշխավորին, որը ես եմ: Թող ինքնագովազդ չլինի, բայց ես ապացուցել եմ, որ ես եմ Արցախի ժողովրդի առաջին պաշտպաններից մեկը, հիմա էլ ևս մեկ անգամ կապացուցեմ»,-ասաց նա:

Նա նշեց, որ պատահական մարդ չէ Արցախում և իրենց տոհմը ճանաչված է:

Բալասանյանն ասաց, որ բնակիչներն իր հետ համաձայն են: «Մեր ժողովուրդը նյութապաշտ չէ, նրանք ժամանակ առ ժամանակ փորձում են սորոսական խմբերով, նյութական, բարեգործության քողի տակ... բայց մեր ժողովուրդը նյութապաշտ չէ: Կան սոցիալապես անհապահով ընտանիքներ, վստահ եմ, որ իշխանությունները պարտավոր էին տանիքները փոխել… այդ սոցիալական հարցերը լուծել, երեկ այդ մարդիկ պաշտոններ էին զբաղեցնում, հիմա պոպոլիզմով են զբաղվում, ինչպես Հայաստանում ժամանակին զբաղվել են քաղաքական որոշ դեմքեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հաղթելու դեպքում ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանը՝ Վիտալի Բալսանյանն ասաց. «Մեր մեջ երբևէ սև կատու չի անցել, ինչի մասին խոսվում է, որ թշնամություն կա, 20 և ավելի տարիներ մենք հարաբերություններ ունենք: Կարծիք հայտնելը, ի՞նչ է նշանակում, այսինքն՝ եթե Բալասանյանը կարծիք է հայտնել տնտեսական, ռազմական, ղարաբաղյան հարցի, արտաքին հարաբերությունների, պետական սահմանի պաշտպանության մասին, դա ինչու՞ եք թշնամության վերածում: Ես հարգելու եմ ՀՀ սահմանադրությունը, ես վստահ եմ, որ վաղն առավոտյան Նիկոլ Փաշինյանն առաջինն է զանգելու և շնորհավորելու»,-ասաց նա:

Նա ամփոփեց, որ իրենց կառավարությունը լինելու է համահայկական: «Այսօր լինելու է Արցախի լինել-չլինելու հարցը, և վստահ եմ, որ Արցախը լինելու է»,-հավելեց նա:

Լրահոս
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan