Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Facebook: Պետությունը օրինապաշտ Ոստիկանն է
Երեկ ու այսօր մի քանի անգամ շփվել եմ Երևանի փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Անկեղծ ասած խիստ տպավորված եմ տղերքի բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատարության վրա: Սկսած «հրեշտակների» վաշտից, շարունակած թաղային ոստիկաններով ու ՃՈ աշխատակիցներով ուղղակի փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրը:
Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ, էս շփման արդյունքում ես հասկացա թե ովքեր են իրական Ոստիկանները, դուք եք համակարգի դեմքը ոչ թե մի քանի ամբարտավան երևույթներ որոնց պատճառով համակարգը ստվերվում է: Դուք եք Պետությունը ու այ էդ գիտակցումով ՀՀ-ին ծառայելու դեպքում մեր Պետությունը լավ ապագա ունի:
Հ.Գ. Որոշ բացիլներ միշտ տպավորություն են փորձել ստեղծել, թե ես Ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեմ, բայց երեկ ու այսօր ես հասկացա, որ էդ փորձերը շարքային և անգամ բարձր սպայական կազմի ոստիկանների լապչկին չի: Տղերքը լավ հասկանում են, թե ովքեր են էս պետության համար մտածողներն ու ովքեր` էն վառված լապչկեքը, որոնց տեղը պատմության աղբանոցում է:
Երիցս շնորհակալ եմ տղերք
Պատիվ ունեմ
Հետևեք մեզ նաև Telegram-ում