AM | RU
USD
EUR
RUB

Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amՄայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք: Բոլոր վարակվածները Չինաստան են եկել այլ երկրներից, մեկ մարդ մահացել է, 282-ը` առողջացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում այլ երկրներից եկած վարակվածների թիվը 771 է, այժմ հիվանդ է նրանցից 667-ը, 18-ը գտնվում է ծանր վիճակում, 104-ն առողջացել է, նշված անձանց շրջանում մահվան դեպք չի գրանցվել:

«Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից տեղեկություն է ստացել կորոնավիրուսով վարակման 81 518 հաստատված դեպքի մասին, ներկայում հիվանդ է 2161 մարդ (528 մարդ գտնվում է ծանր վիճակում), 76 052-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, 3305-ը մահացել է»,- ասված է հաղորդագրությունում:

Համաճարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգում վերջին օրվա ընթացքում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել, 271 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից (269-ը` Ուհանում), գրանցվել է մեկ մահվան դեպք Ուհան քաղաքում:

Համաճարակի սկզբից Հուբեյ նահանգում գրանցվել է վարակման 67 801 դեպք (50 006-ը` Ուհանում), 63 153 հիվանդ առողջացել է, 3187-ը՝ մահացել (2548-ը Ուհանում): Ներկայում նահանգում հիվանդների թիվը 1461 է (1456-ը` Ուհանում), նրանցից 497-ը գտնվում է ծանր վիճակում (493-ը` Ուհանում):

Հոնկոնգում վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 682 (4 մարդ մահացել է, 124-ը` առողջացել), Մակաոյում՝ 39 (10 մարդ դուրս է գրվել), Թայվանում՝ 306 նոր դեպք (5 մարդ մահացել է, 39-ը`բուժվել):

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 785 807-ի, որից 37 820-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 165 659 մարդ։

Լրահոս
Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan